Կազմակերպիչ՝ Big Projects
Համակազմակերպիչ՝ Հայաստանի Լիզինգատուների ասոցիացիա
Երբ՝ հունիսի 2-4, ժամը՝ 11։00-22։00
Որտեղ՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր
Միջոցառման մասին․
«LEASING EXPO 2023»-ն աննախադեպ ցուցահանդես է, որը մեկ հարկի տակ կհավաքի խոշոր կազմակերպությունների, որոնք առաջարկում են տարատեսակ սարքավորումներ՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց:
Ցուցահանդեսը կտա հնարավորություն ծանոթանալ տեղական և միջազգային շուկայի տեխնիկական և տեխնոլոգիական նորարարություններին և առաջարկներին, ձեռք բերել վերջին սերնդի նորագույն սարքավորումներ՝ հատուկ առաջարկներով, շահավետ համագործակցության հնարավորությամբ:
Big Projects ընկերության համահիմնադիր-տնօրեն Համլետ Խնկոյանը նշում է, որ ցուցահանդեսը նպատակ ունի դառնալու ամենամյա և տարածաշրջանային խոշոր իրադարձություն, որտեղ կներկայացվեն թե՛ սարքավորումներ ներկայացնող տարբեր ընկերությունների նորարարությունները, թե՛ ֆինանսական կառույցների նորարարությունները և լիզինգը՝ որպես ֆինանսական գործիք, կկիրառվի ողջ պոտենցիալով։
Բացի լիզինգային գործընթացի անմիջական մասնակիցներից, անուղղակի մասնակիցները ևս կկարողանան ստեղծել կարևոր կապեր և գտնել լիզինգային գործընթացի մեջ իրենց հետաքրքրող հատվածը։
«Քանի որ ցուցահանդեսի գլխավոր նպատակը Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացումն է՝ բիզնեսի համար արտադրական ծախսերի կրճատման և շուկայում ավելի որակյալ և մրցունակ արտադրանքի թողարկման միջոցով, մենք վստահ ենք, որ այս ցուցահանդեսը բոլոր գործարարների և հայաստանյան ողջ բիզնես միջավայրի համար է»,- նշում է Big Projects ընկերության համահիմնադիր, հանրային կապերի պատասխանտու Դիանա Հարոյանը:
Ցուցահանդեսին ներկայանալու են ընկերություններ հետևյալ ոլորտներից՝
- Գյուղատնտեսական սարքավորումներ
- Արևային պանելներ
- Տրանսպորտային միջոցներ
- Շինարարական տեխնիկա
- Արդյունաբերական սարքավորումներ
- Արտադրական սարքավորումներ
- HoReCa մատակարարներ
- Բժշկական սարքավորումներ
- Օդափոխության համակարգեր
- Սառնարանային տնտեսություն
- Ջերմոցային տնտեսություն
- Ֆինանսական կառույցներ:
Որպես այցելու գրանցվելու համար՝ https://bit.ly/42ezXJq:
Այլ մանրամասների մասին կարող եք տեղեկանալ կազմակերպիչների կողմից միջոցառման վերաբերյալ անցկացված մամլո ասուլիսից, որը տեղադրված է ստորև.