Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023-ի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ 12.2%-ով ավելացել է, տեղեկանում ենք ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։
Արդյունաբերական արտադրանքի ծավալն այս տարվա հունվար-մարտին 3.6%-ով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իսկ գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը նույն ժամանակաշրջանում ավելացել է 1.4%-ով:
Շինարարության ծավալն այս տարվա առաջին 3 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 15.6%-ով:
Առևտրի շրջանառությունում 2023-ի հունվար-մարտ ամիսներին 2022-ի հունվար-մարտի նկատմամբ ավելացել է 21%-ով, իսկ նույն ժամանակահատվածում մատուցված ծառայությունների ծավալն ավելացել է 22.9%-ով:
Սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7.2%-ով: Արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2023-ի առաջին 3 ամիսներին նվազել է։ 2022-ի նույն ժամանակաշրջանի համեմատ նվազումը կազմել է 0.4%-ով: էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներում ևս արձանագրվել է նվազում՝ 2%-ով:
Արտաքին առևտրաշրջանառության ծավալ աճել է 2 անգամ: Նախորդ տարվա առաջին 3 ամիսների նկատմամբ արտահանումն աճել է 2.3 անգամ, իսկ ներմուծումը՝ 89.1%-ով:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։