Մեկնարկել է մարզերում կանանց հզորացման Labs for Change ծրագիրը

Վերջին լուրերը
Մեկնարկել է մարզերում կանանց հզորացման Labs for Change ծրագիրը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Ապրիլի 19-ին կայացել է «Labs for Change — կանանց հզորացում հանուն մարզերում սոցիալական նորարարության և ստեղծարարության զարգացման» ծրագրի և Տավուշի ստեղծարար կենտրոնի պաշտոնական մեկնարկի արարողությունը:

Ծրագրի ընդհանուր նպատակն է խթանել ստեղծագործական ձեռներեցության էկոհամակարգի զարգացումը և նպաստել կանանց հզորացմանը Շիրակի, Կոտայքի և Տավուշի մարզերում։

- Advertisement -
Մեկնարկել է մարզերում կանանց հզորացման Labs for Change ծրագիրը

Ծրագրի շրջանակներում նշված մարզերում կհիմնադրվեն ստեղծարար կենտրոններ, որտեղ կանայք և երիտասարդները կունենան մասնագիտական և ձեռնարկատիրական գիտելիքների և հմտությունների զարգացման, եկամտաբեր արտադրանք ստեղծելու հնարավորություններ, որն իր հերթին անհատական մակարդակում կապահովի նրանց աշխատանքի և շուկաներ մուտք գործելու նոր հնարավորություններով, կնպաստի խոցելիության նվազեցմանն ու տնտեսական կայունությանը։

Արդյունքում երեք մարզի ստեղծարար կենտրոնները կունենան միասնական բրենդով ներկայացվող արտադրանք, ինչպես նաև առանձին արտադրություն։ Մարզային մակարդակում ծրագրի խնդիրներից է բացահայտել կանանց տնտեսական ցածր ակտիվության և ներգրավվածության պատճառները և նպաստել հնարավոր խոչընդոտների վերացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը և աղքատության նվազեցմանը։

«Կայուն և ներառական տնտեսական աճ ապահովելու համար Հայաստանը պետք է օգտագործի իր կին քաղաքացիների  հմտություններն ու փորձը։ Մեր նպատակն է խրախուսել կանանց մասնակցությունը տնտեսական ոլորտում, օգնել նրանց զարգացնել իրենց բիզնեսը՝ հետևաբար նպաստելով իրենց համայնքների զարգացմանը»,- նշել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը։

Ծրագիրը կյանքի է կոչվել «Իմփաքթ Հաբ Հայաստան» սոցիալական նորարարության զարգացման հիմնադրամի, «Հայաստանի նորաձևության և դիզայնի պալատ» ՀԿ-ի և Դիլիջանում գործող Մեյդ-Վել-է արհեստագործական հարթակի համագործակցության շրջանակներում՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության աջակցությամբ։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները