Իլոն Մասկը հայտնել է, որ Twitter-ն այժմ արժե մոտ 20 միլիարդ դոլար այն դեպքում, երբ 2022թ. հոկտեմբեր ամսին սոցցանցի գնման համար նա վճարել է 44 մլրդ դոլար։
Այս տեղեկատվությունը պարունակվում է աշխատակիցներին ուղարկված նամակում, որով հայտարարվել է բաժնետոմսերի փոխհատուցման նոր ծրագրի մասին: Նամակում Իլոն Մասկը նախազգուշացրել է աշխատակիցներին, որ Twitter-ը դեռևս անորոշ ֆինանսական վիճակում է, և նույնիսկ եղել է մի պահ, երբ գումարի սպառմանը մնացել է չորս ամիս:
Մասկը նշել է, որ ընկերության «կտրուկ փոփոխությունները», ներառյալ զանգվածային կրճատումները և ծախսերի կրճատումը, անհրաժեշտ են սնանկացումից խուսափելու և գործունեությունն օպտիմիզացնելու համար:
«Twitter-ն արագորեն վերակառուցվում է», – գրել է Իլոն Մասկը՝ հավելելով, որ ընկերությունը կարող է դիտվել որպես «հակադարձ ստարտափ» (inverse start-up):
Միևնույն ժամանակ, միլիարդատերը նաև նամակում նաև նշել է, որ կարծում է՝ Twitter-ը մի օր կարող է արժենալ 250 միլիարդ դոլար:
Twitter-ը նախատեսում է աշխատակիցներին թույլ տալ վաճառել բաժնետոմսերը յուրաքանչյուր վեց ամիսը մեկ, ինչպես արվում է SpaceX-ում:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։