OpenAI-ը ներկայացրել է ChatGPT-4-ը, որին գործադիր տնօրեն Սեմ Ալթմանը Twitter-ում անվանել է իրենց ստեղծած «ամենաընդունակ» AI մոդելը:
Նրա խոսքով, այն դեռևս թերի է, սահմանափակ է և ավելի տպավորիչ է թվում առաջին անգամ օգտագործելիս, քան դրա հետ ավելի շատ ժամանակ անցկացնելուց հետո, բայց ավելի արագ, ճշգրիտ ու կրեատիվ է, քան նախորդ տարբերակները և ավելի քիչ «հալյուցինացիաներ է ունենում»։
Ի տարբերություն GPT-3.5-ի՝ GPT-4-ը կարող է հասկանալ ոչ միայն տեքստը, այլև պատկերները: Հավելվածն այժմ ունի նաև «վիրտուալ կամավոր» գործառույթ, որը կարող է պատասխանել իրեն ուղարկված պատկերների վերաբերյալ հարցերին: Օրինակ՝ այն կարող է ուղարկված նկարի հիման վրա պատմել սառնարանի պարունակության մասին և առկա ապրանքներից առաջարկել մանրմբաղադրատոմսեր։
Open AI-ը նշում է, որ ChatGPT վերջին տարբերակը 50 անգամ ավելի խելացի է, քան հին տարբերակը։ Մշակողները նաև նշում են, որ սովորական երկխոսության դեպքում GPT-3.5-ի և GPT-4-ի միջև տարբերությունը կարող է գրեթե աննկատ լինել, սակայն եթե երկու մոդելներին էլ տաք ավելի բարդ առաջադրանք, ապա GPT-4-ն ավելի հուսալի և ստեղծագործ կլինի։
Հետաքրքիր է, որ նոր մոդելի կատարելագործման համար ընկերությունն օգտվել է հենց ChatGPT-ի խորհուրդներից։
Այս պահին նոր մոդելը հասանելի է ChatGPT Plus բաժանորդների համար։
Նոր մոդելի մասին ամբողջական տեղեկատվություն կգտնեք այստեղ։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։