TechCrunch ստարտափ և տեխնոլոգիական թեմայով հեղինակավոր մեդիա հարթակն անդրադարձել է հայկական Prelaunch ստարտափին։
Prelaunch.com-ը գաղափարների կենսունակությունը ստուգելու հարթակ է, որը եզակի մշակված մեթոդաբանության միջոցով օգնում է ընկերություններին կամ ստարտափների հիմնադիրներին վաղ փուլերում ստուգել իրենց գաղափարների կենսունակությունը և սահմանել ճիշտ գին:
«Prelaunch.com-ը հայկական ստարտափ է, որը մշակել է գործիքներ, որոնք կօգնեն ստարտափների հիմնադիրներին պարզել, թե ինչ արժե ստեղծել և հավաքել է 1,5 միլիոն դոլար ներդրում՝ իր արտադրանքն ու ծառայությունները հետագայում զարգացնելու համար»,- գրում է TechCrunch-ը։
1.5 մլն դոլարի սաղմնային ներդրումները ստարտափը ներգրավել է BigStory VC, Formula VC և Granatus Ventures ներդրումային ֆոնդերից, Հայաստանի Բիզնես Հրեշտակների Ցանցից (BANA), ինչպես նաև այլ հրեշտակ ներդրողներից:
TechCrunch-ին տված հարցազրույցում ստարտափի հիմնադիր Նարեկ Վարդանյանը պատմել է Prelaunch-ի ստեղծման պատմությունը, կայքի հնարավորությունները, առավելությունները և այլ մանրամասներ։ Ինչպես նաև նշել, որ Prelaunch.com-ն աշխատել է ավելի քան 1000 ընկերությունների հետ իր հարթակում և ամեն ամիս ունենում է ավելի քան 100,000 այցելու:
Հետևե՛ք բոլոր թարմացումներին և How2B-ի նորություններին՝ միանալով How2B-ի Տելեգրամյան ալիքին: