Միկրոէլեկտրոնիկա արտադրող ամերիկյան Microchip Technology ընկերությունը մասնաճյուղ կբացի Հայաստանում։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ դա տեղի կունենա հայկական «Ինստիգեյթ Կիսահաղորդիչներ» ընկերության ձեռքբերման միջոցով: Վերջինս 2 տարի առաջ Microchip Technology-ի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերել Հայաստանում համապատասխան մասնագետների թիմ ստեղծելու մասին, ինչն արդեն իրականացվել է։
Microchip Technology-ն միկրոէլետրոնիկա արտադրող խոշոր ընկերություն է, որի շուկայական կապիտալիզացիան կազմում է 45 մլրդ դոլար։ Նախորդ ամիս ընկերությունը հայտարարել էր ռեկորդային ֆինանսական արդյունքների մասին։
Կարդացե՛ք նաև՝
- Հայկական Cloudchipr-ն անցել է Y Combinator աքսելերատոր
- Հայկական Krisp-ն ու Podcastle-ը Forbes-ի կողմից ճանաչվել են «խելահեղ AI գործիքներ»
- BigStory VC-ն 250 հազար դոլար է ներդրել ViralMango-ում
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։