Կամակերպիչ՝ Angel Investor Club of Armenia
Ինչ՝ բիզնես գաղափարների ներկայացում /փիչինգ/
Երբ՝ մարտի 18
Հայաստանի հրեշտակ ներդրողների ակումբը (AICA) հրավիրում է ձեռնարկատերերին ու ստարտափերներին ներկայացնելու իրենց գաղափարները՝ հնարավոր ֆինանսավորման համար: Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև փետրվարի 26-ը [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել փաթեթ, որը կներառի գաղափարի պրեզենտացիան (pitch deck), բիզնես պլանը և ամփոփաթերթը:
Ամփոփաթերթը պետք է ներառի տեղեկատվություն, որը վենչուրային ընկերությանը թույլ կտա հստակ պատկերացում կազմել ստարտափի նպատակի, պրոդուկտի, շուկայի և ապագայի մասին: Բիզնես պլանը պետք է ներառի ֆինանսական տեղեկատվություն առաջիկա 3-5 տարվա հաշվարկով, եկամտի ստացման մոդելը և այլն: Բոլոր ներկայացված փաստաթղթերը պետք է լինեն անգլերեն:
Գաղափարների փիչինգին, որը տեղի կունենա մարտի 18-ին, կմասնակցեն միայն նախնական ընտրությունը հաղթահարած մասնակիցները: Հայաստանի հրեշտակ ներդրողների ակումբը հետաքրքրված է բարձր աճի ներուժ ունեցող, վաղ փուլի ընկերություններով՝ առանց ոլորտային սահմանափակման:
Կա միայն երկու պարտադիր կրիտերիա՝
- ակնկալվող ներդրման նվազագույն չափը պետք է լինի 25000 ԱՄՆ դոլարը,
- բիզնես գաղափարը պետք է լինի նորարարական կամ պարունակի նորարարության տարր:
Ներդրումների, աքսելերացիայի և ստարտափների համար այլ ծրագրերի ծանոթացեք How2B-ի Հնարավորություն բաժնում: