Tesla-ն հայտարարել է ռեկորդային եկամուտի և 2023-ի պլանների մասին

Վերջին լուրերը
Tesla-ն հայտարարել է ռեկորդային եկամուտի և 2023-ի պլանների մասին
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Tesla-ն ամփոփել է 2022-ն ու ներկայացրել այս տարվա պլանները:

Հաշվետվության մեջ ընկերությունը նշել է, որ վերջին եռամսյակում ավտոմեքենաների վաճառքից հասույթը կազմել է $21,3 մլրդ, իսկ ընդհանուր հասույթը՝ $24,32 մլրդ (+37%): Իսկ վերլուծաբանները սպասում էին $24,16մլրդ:

Հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Tesla-ի մաքուր շահույթը հասել է $3,7 մլրդի՝ անցած տարվա $2,3 մլրդ նույն ժամանակաընթացքի համեմատ: Վերլուծաբանների սպասումները $3,8 մլրդ էին:

Tesla-ն հայտարարել է ռեկորդային եկամուտի և 2023-ի պլանների մասին

Tesla-ի հասույթի շարժը ըստ եռամյսակների 2018-2022 թթ. / CNBC

2023-ի պլաններից խոսելիս Tesla-ն հայտարարել է, որ այս տարի պատրաստվում է թողարկել 1,8 մլն մեքենա՝ 2022-ի 1,4 մլնի համեմատ:

Ընկերությունը պլանավորում է սկսել Cybertruck փիքափի արտադրությունը, սակայն սերիական արտադրության մեկնարկը պլանավորվում է 2024-ին:

Բաժանորդագրվե՛ք մեր Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները