OpenAI ընկերությունը մեծ տարածում գտած արհեստական բանականությամբ չաթ-բոտի վճարովի տարբերակի՝ ChatGPT Professional-ի նախնական գրանցում է սկսել:
Ըստ ընկերության ներկայացուցիչների՝ ծառայության երկարաժամկետ կենսունակությունը ապահովելու համար անհրաժեշտ է այն մոնետիզացնել: Վճարովի տարբերակը ավելի արագ կգործի և կունենա ավելի քիչ սահմանափակումներ:
Բացի այդ, վճարովի տարբերակը կունանա մի քանի հավելյալ ֆունկցիաներ, մասնավորապես՝ մշտական հասանելություն (առանց պատուհանի ապաակտիվացման), արագ պատասխաններ, հաղորդագրությունների անսահման քանակ, և այլն:
Ներկայումս ցանկացողները կարող են գրանցվել և հայտնվել սպասման ցուցակում: Ենթադրվում է, որ հենց այս խմբի հետ էլ կատարվելու է ChatGPT Professional-ի նախնական տեստավորումը: Վերջինս դեռ փորձարկման փուլում է ու մոտ ապագայում դեռ լայն օգտագործման չի ներկայացվի:
Ըստ OpenAI ներկայացուցիչների՝ յուրաքանչյուր չաթը համակարգին արժենում է մի քանի ցենտ, և հաշվի առնելով դրանց մեծ քանակը, համակարգի սպասարկումը ընկերության վրա կարող է օրական մի քանի հարյուր հազար դոլար նստել:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: