Վերջին քաոսային իրադարձություններն զուգահեռ՝ Twitter-ը գործարկել է օգտակար գործառույթ, որը թույլ է տալիս որոնել ընկերությունների բաժնետոմսերի և կրիպտոարժույթների գները, հայտնում է TechCrunch-ը։
Օգտատերերը պետք է որոնման դաշտում պարզապես դնեն դոլարի նշանը և այնուհետև այն նշանը, որով ընկերության բաժնետոմսերը կամ կրիպտոարժույթը վաճառվում է բորսայում, օրինակ՝ $GOOGL կամ $ETH։ Ինչից հետո օգտատերերը կտեսնեն ստատիկ գծապատկեր՝ այդ օրվա գներով(առանց X և Y առանցքների մասին տեղեկատվության)։ Հնարավոր է նույնը անել առանց դոլարի նշանի, սակայն այս տարբերակը ոչ միշտ է շխատում։
Գնանշումները ցույց են տալիս արժեթղթերի՝ ֆոնդային բորսայի փակման ժամանակ ֆիքսած գները:
Եթե ինչ-որ մեկը ցանկանում է ավելի շատ մանրամասներ իմանալ բաժնետոմսի կամ կրիպտոարժույթի մասին, կարող է սեղմել «View on Robinhood» կոճակը:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։