Ըստ Համաշխարհային բանկի վերլուծաբանների՝ 2022թ. Հայաստանի տնտեսական աճը կկազմի 7%, հաղորդվում է կազմակերպության վերջին զեկույցում։
Նախորդ՝ հունիսյան զեկույցում 2022թ. համար կանխատեսվել էր ընդամենը 3.5% տնտեսական աճ։ Միևնույն ժամանակ, նոր զեկույցում ՀԲ-ն նվազեցրել է 2023թ. համար իր կանխատեսումը՝ 4.6%-ից մինչև 4.3%։ 2024թ. համար էլ կազմակերպությունը սպասում է 5.2% աճ։
Նշվում է, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ Հարավային Կովկասում աճը պայմանավորված է կորոնավիրուսի սահմանափակումների վերացմամբ և Ռուսաստանից եկած դրամային մուտքերով։ Միաժամանակ, 2022թ. տնտեսության նման արագ վերականգնումը որոշակիորեն կդանդաղեցնի տնտեսական աճը հաջորդող՝ 2023 թվականին։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։