9 նախագծով և 5 նախաձեռնությամբ մեկնարկել է «ռեԱրմենիա»-ն

Վերջին լուրերը
9 նախագծով և 5 նախաձեռնությամբ մեկնարկել է «ռեԱրմենիա»-ն
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Աշխարհի հայերին Հայաստանում առկա խնդիրների լուծման շուրջ համախմբելու համար գործարկվել է «ռեԱրմենիա» համագործակցության և դրամահավաքի հարթակը։

Հարթակում ներկայացված են Հայաստանի խնդիրները լուծող տարատեսակ ծրագրեր։ Ծրագրերը ստանում են համագործակցության առաջարկներ, ինչպես նաև հանգանակություններ աշխարհի տարբեր ծայրերից։

Հարթակի նախաձեռնողներն են Tufenkian Foundation-ը, The Crowd Funding Formula-ն, MerakiPal-ը, Global AM-ը, Techնոտուն-ը, Backbone-ը: 

Ներկայումս հարթակում կա դրամական աջակցության կարիք ունեցող  9 նախագիծ և 5 նախաձեռնություն։

«ռեԱրմենիա»-ն ստեղծում է միջավայր փոխադարձ վստահության և թափանցիկության ապահովման համար։

Մինչև նախագիծը կհայտնվի կայքում, «ռեԱրմենիա»-ի վստահության և ապահովության բաժինը կանցկացնի նախագծի հեղինակի և առաջարկած նախագծի համապարփակ ֆինանսական ու իրավական ստուգում:

14 ոլորտների առաջատար մասնագետներ ստուգում են յուրաքանչյուր նախագծի արդյունավետությունը և արդիականությունը: Խորհրդատվական խմբերը համոզվելում են, որ նախագիծը լուծում է առկա խնդիրը, լուծումն օպտիմալ է և հեղինակի թիմն ունի անհրաժեշտ հմտություններն ու հնարավորությունները:

Հարթակին արդեն միացել են տարբեր կազմակերպություններ, այդ թվում՝ Krisp-ը, gg-ն, 10Web-ը, Art Lunch-ը, UATE-ն, Ucraft-ը,  Picsart-ը, Digitain-ը, Easy D’Marc-ը, COAF-ը, Onex-ը, AppearMe-ն, VPOS Testing-ը, BANA-ն, Zigzag-ը, Kantata-ն։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները