Դեռ հոկտեմբերի 18-ին Լոռու մարզում գործող բիզնեսների համար մեկնարկել էր Build Up Lori ինկուբացիոն անվճար ծրագիրը։
Ծրագրի շրջանակներում BANA-ն ընտրել է 12 բիզնեսներ, որոնք գործունեություն են ծավալում տուրիզմի, գյուղմթերքի վերամշակման և հագուստի արտադրության ոլորտներում։
Հոկտեմբերի 25-ից մեկնարկած դասընթացի շնորհիվ ծրագրի մասնակից փոքր և միջին ձեռնարկությունները հնարավորություն են ունեցել մասնակցելու Հայաստանի առաջատար մասնագետների կողմից եռամսյա անվճար բիզնես դասընթացներին։ Նրանք ստացել են գործնական գիտելիքներ, աշխատել մենթորների հետ, ովքեր տրամադրել են պրոֆեսիոնալ խորհրդատվություն և օգնել զարգացնել բիզնեսները։ Մասնակիցները կազմել են բիզնեսի առաջխաղացման պլան և պատրաստվել փիթչինգին (ելույթին)։
Երեկ՝ փետրվարի 3-ին, Build Up Lori ինկուբացիոն ծրագրի 9-ը մասնակիցներ Demo day-ի շրջանակներում հյուրերին և պոտենցիալ ներդրողներին ներկայացրին իրենց բիզնեսները, ապագա ծրագրերը և, թե ինչքան գումար է անհրաժեշտ ներդնել նախագծերը իրականացնելու ու բիզնեսները ընդլայնելու համար։
Ահա մի քանի լուսանկար այդ միջոցառումից․
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։