Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հայտնում է, որ 2024թ. օգոստոսի 1-ի դրությամբ Էլեկտրական մեքենաների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրի ներքո դասվող էլեկտրական շարժիչով տրասնպորտային միջոցներ) ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմում է 2563 միավոր: Այս թիվը ներկայացնում է ընդհանուր տարեկան քվոտայի մոտ 34.6%-ը, ինչը նշանակում է, որ քվոտայի 65.4%-ն արդեն սպառված է:
2024 թվականի համար Հայաստանը սահմանել է 7400 Էլեկտրական մեքենաների ներմուծման քվոտա երրորդ երկրներից՝ 0% ներմուծման մաքսատուրքով:
Կոմիտեն տեղեկացնում է, որ էլեկտրական շարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի քվոտայի շրջանակում երրորդ երկրներից ՀՀ փաստացի ներմուծված (հայտարարագրված) տրանսպորտային միջոցների քանակի վերաբերյալ տեղեկատվությունը՝ յուրաքանչյուր ամսվա 1-ի դրությամբ, հրապարակվում է ՊԵԿ պաշտոնական կայք էջի «Մաքսայի վիճակագրություն» բաժնի «Հաշվետվություն 3-րդ երկրներից ՀՀ ներմուծված էլեկտրաշարժիչով որոշ տրանսպորտային միջոցների վերաբերյալ» ենթաբաժնում։
Հաշվի առնելով, որ տարվա կեսից ավելին անցել է, իսկ քվոտայի երկու երրորդն արդեն սպառված է, կարելի է ենթադրել, որ Էլեկտրամոբիլների ներմուծման տեմպը բավականին բարձր է: Սա կարող է վկայել Հայաստանում էլեկտրական տրանսպորտային միջոցների նկատմամբ աճող հետաքրքրության մասին:
Կարդացեք նաև՝
- Էլեկտրական մեքենաները 30%-ով ավելի շատ են աղտոտում օդը՝ անվադողերի մաշվածության մակարդակով
- Ուզբեկստանը մտնում է էլեկտրական մեքենաների արտադրության ոլորտ
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: