Forbes-ը հրապարակել է 2022թ. միլիարդատերերի ցուցակը։ Այն, 219 մլրդ դոլար կարողությամբ, գլխավորում է Tesla ընկերության հիմնադիր Իլոն Մասկը: Երկրորդ հորիզոնականում Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսն է՝ 171 մլրդ դոլար։ Եռյակը, 158 մլրդ դոլար կարողությամբ, եզրափակում է LVMH սեփականատեր Բեռնար Առնոն։
Այս տարի Forbes-ում հայերի թիվը կրճատվել է 3-ով, ցուցակում հայերն այս անգամ 6-ն են։ Կրճատման պատճառը ռուսաստանաբնակ հայ միլիարդատերերի կարողության կտրուկ անկումն է՝ ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով։ Ցուցակից դուրս են եկել Արտյոմ Խաչատրյանը, Ալբերտ Ավդոլյանը և Ռուբեն Վարդանյանը։
Սերգեյ Գալիցկին (Հարությունյան)՝ Մագնիտ առևտրային ցանցի նախկին սեփականատերը 951-րդ տեղում է։ Նրա կարողությունը գնահատվել է 3.2 մլրդ դոլար, 2022թ. հունվարի 5-ի համեմատ կարողությունը նվազել է 0.3 մլրդ դոլարով։
2 մլրդ դոլարով ցուցակի 1513-րդ հորիզոնականում է Մեծ Բրիտանիայում բնակվող ռուսաստանահայ Անդրեյ Անդրեևը (Անդրեյ Հենրիխի Օհանջանյան)։ 2022թ. հունվարի 5-ի համեմատ նրա կարողությունն աճել է 0.1 մլրդ դոլարով։
1,645-րդ հորիզոնականում Քիմ Քարդաշյանն է, նրա կարողությունը 1.8 մլրդ դոլար է: 2022թ. հունվարի 5-ի համեմատ նրա կարողությունն աճել է 0.6 մլրդ դոլարով։
1,729-րդ հորիզոնականում Նուբար Աֆեյանն է՝ կարողությունը 1.7 մլրդ դոլար։ 2022թ. հունվարի 5-ի համեմատ կարողությունը նվազել է 1.1 մլրդ դոլարով։
1,929-րդ հորիզոնականում Էդուարդո Էռնեկյանն է, կարողությունը գնահատվել է 1.5 մլրդ դոլար։ 2022թ. հունվարի 5-ի համեմատ փոփոխություններ չեն արձանագրվել։
Սամվել Կարապետյանը՝ Տաշիր ընկերությունների խմբի սեփականատերը 2448-րդ հորիզոնականում է։ Կարապետյանի կարողությունը գնահատվել է 1.1 մլրդ դոլար: Հիշեցնենք, որ 2022թ. հունվարի սկզբին Կարապետյանի կարողությունը կազմում էր 4.6 մլրդ դոլար։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։