Արհեստական բանականությունն անխուսափելիորեն կդառնա մեր կյանքի մի մասը. 3 միտք AI Conf Armenia 2022-ից

Վերջին լուրերը
Արհեստական բանականությունն անխուսափելիորեն կդառնա մեր կյանքի մի մասը. 3 միտք AI Conf Armenia 2022-ից
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Արհեստական բանականությունը (AI — Artificial Intelligence) ակտիվորեն ներխուժում է մեր կյանքի բոլոր ոլորտներ, և անխուսափելիորեն փոխելու է այն: Ուրեմն AI-ի մասին պետք է խոսել, հասկանալ, թե ինչ է այն և ուր է մեզ տանում: Հենց դրան էլ նվիրված էր Krisp-ի և ԵՊՀ-ի կողմից կազմակերպված AI Conf Armenia 2022-ը: How2B-ն առանձնացրել է մի քանի կարևոր ու հետաքրքիր միտք պանելային քննարկումից:

Արհեստական բանականության մասին լսում ենք ավելի ու ավելի շատ, ունենք դրա մասին մեր պատկերացումը: Բայց ինչպես բացատրել՝ ի՞նչ է ի վերջո AI-ն: Ինչպե՞ս դա բացատրել, օրինակ, 5 տարեկան երեխային:

Արհեստական բանականությունն անխուսափելիորեն կդառնա մեր կյանքի մի մասը. 3 միտք AI Conf Armenia 2022-ից
- Advertisement -
Արհեստական բանականությունն անխուսափելիորեն կդառնա մեր կյանքի մի մասը. 3 միտք AI Conf Armenia 2022-ից

«AI-ը նման է պլաստիրինի, որով երեխան խաղում է: Իրեն ինչպես ձևափոխես, ինչ ձև հաղորդես, այդպիսին էլ կլինի: Բայց շատ կարևոր է, որ չուտես այն, որովհետև վտանգավոր է».

Ռեմ Դարբինյան SmartClick ընկերության հիմնադիր ու գործադիր տնօրեն

Ինչքա՞ն խորն է AI-ը ներթափանցելու մեր կյանք: Լա՞վ է արդյոք դա, թե՞ ոչ: Ի՞նչ ռիսկեր ունենք:

Արհեստական բանականությունն անխուսափելիորեն կդառնա մեր կյանքի մի մասը. 3 միտք AI Conf Armenia 2022-ից

«Արհեստական բանականությունն անխուսափելիորեն կդառնա մեր կյանքի մի մասը, ինչպիսին, օրինակ, էլեկտրականությունն է, և այն կձևավորի կախվածություն: Պետք է ճիշտ գնահատել, որպեսզի այդ կախվածությունը մեծ չլինի».

Վազգեն Հակոբջանյան
ML Labs-ի հիմնադիր

Բնականաբար, արհեստական բանականությունն իր հետ բերում է նաև վախեր և մարտահրավերներ: Մեքենաների ապստամբության մասին ֆանտաստիկայի ժանրի ֆիլմերը հիմա այլևս այնքան էլ հեռու չեն թվում, ուստի անհրաժեշտ է խոսել նաև AI-ի հնարավոր վտանգների մասին:

Արհեստական բանականությունն անխուսափելիորեն կդառնա մեր կյանքի մի մասը. 3 միտք AI Conf Armenia 2022-ից

«Պետք է խուսափենք [AI-ի միջոցով] գերօպտիմալացումից։ Կան զգացողություններ, որոնք արհեստական բանականությունը կարող է հասանելի դարձնել, բայց անընդհատ հասանելիություն ունենալ ինչ-որ բանի՝ դա միշտ չէ որ լավ է, երբեմն շատ կարևոր է դրան հասնել ջանքեր գործադրելու միջոցով։ Պետք է հասկանանք, թե ո՞րն է այդ սահմանը, ինչքա՞ն է չափից ավելին։ Եվ բացի այդ, Հայաստանը շատ հարցերում դեռ շատ առողջ է, եվ դա պետք է պաշտպանենք».

Իգոր Խալաթյան
IdealMatch Inc. ընկերության հիմնադիր և տնօրեն

ԵՊՀ-ում բացվեց YSU-Krisp AI Lab գիտակրթական հետազոտական կենտրոնը

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները