ԵՊՀ-ում բացվեց YSU-Krisp AI Lab գիտակրթական հետազոտական կենտրոնը

Վերջին լուրերը
ԵՊՀ-ում բացվեց YSU-Krisp AI Lab գիտակրթական հետազոտական կենտրոնը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Երևանի պետական համալսարանում հունիսի 25-ին տեղի է ունեցավ «YSU-Krisp AI Lab» գիտակրթական հետազոտական կենտրոնի բացման արարողությունը: Այն իր տեսակով աննախադեպ էր և կարևոր դեր կարող է ունենալ արհեստական բանականության գիտաճյուղի զարգացման գործում։


«Մեր ունեցած հարստությունը մեր միտքն է, իսկ այսօր այդ մտքի ցուցադրությունն էր՝ հենց արհեստական բանականության լաբորատորիայի բացման միջոցով: Պատահական չէ, որ այն հենց ԵՊՀ-ում է հիմնվում»,-նշեց ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը՝ շնորհակալություն հայտնելով Krisp ընկերությանը լաբորատորիայի բացմանը աջակցելու համար:

- Advertisement -
ԵՊՀ-ում բացվեց YSU-Krisp AI Lab գիտակրթական հետազոտական կենտրոնը

«YSU-Krisp AI Lab»-ի բացման արարողությանը ելույթով հանդես եկավ նաև Krisp ընկերության համահիմնադիր Արտավազդ Մինասյանը, ով նաև ներկայացրեց արհեստական բանականության հեռանկարները և դրա կիրառությունը իրենց ընկերության հաջողության ճանապարհին:

Այնուհետև մեկնարկեց «AI Conf Armenia 2022» կոնֆերանսը, որին մասնակցեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և պետական այլ կառույցների ներկայացուցիչներ, ոլորտային ընկերությունների պատասխանատուներ, ինչպես նաև արհեստական բանականությամբ հետաքրքրված ուսանողներ, երիտասարդ հետազոտողներ:

Կոնֆերանսի ընթացքում ներկայացվեց, թե ինչ է արհեստական բանականությունը և մեքենայական ուսուցումը, ինչ կիրառություններ այն ունի, ինչ առավելություններ ու ինչ մարտահրավերներ է այն ստեղծում, և ինչպես կարելի է մտնել այս ոլորտ: Տեղի է ունեցավ նաև պանելային քննարկում՝ արհեստական բանականության գիտական նորույթների վերաբերյալ։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները