Հայ աշակերտները 3 բրոնզե մեդալ են նվաճել Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայում

Վերջին լուրերը
Հայ աշակերտները 3 բրոնզե մեդալ են նվաճել Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Oգոստոսի 28-ից սեպտեմբերի 4-ը Հունգարիայի Սեգեդ քաղաքում անցկացվել է Ինֆորմատիկայի միջազգային 35-րդ օլիմպիադան, որտեղ հայ աշակերտներն արժանացել են 3 բրոնզե մեդալի։

Օրիմպիադային մասնակցել է 89 երկրի 355 աշակերտ: Յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 4 աշակերտ։

- Advertisement -
Հայ աշակերտները 3 բրոնզե մեդալ են նվաճել Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայում

Օլիմպիադային Հայաստանի թիմը ներկայացրել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի (Սամվել Աբելյան, 12-րդ դասարան և Ծովակ Եգորյան, 10-րդ դասարան) և Քվանտ վարժարանի (Համլետ Պետրոսյան, 12-րդ դասարան և Գագիկ Գևորգյան, 10-րդ դասարան) աշակերտները։

ՀՀ թիմից բրոնզե մեդալների են արժանացել Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի աշակերտներ Ծովակ Եգորյանը ու Սամվել Աբելյանը, ինչպես նաև Քվանտ վարժարանի աշակերտ Գագիկ Գևորգյանը։

Հայաստանի թիմը ղեկավարել են ԵՊՀ-ից Արմեն Անդրեասյանը և Սամվել Անդրեասյանը։

Օլիմպիադան անցկացվել է 2 փուլով՝ յուրաքանչյուրում 3-ական առաջադրանք։

Հիշեցնենք, որ 2022 թ. Հայաստանի թիմը ինֆորմատիկայի 34-րդ օլիմպիադայում, որն անցկացվել էր Ինդոնեզիայում, արժանացել էր 2 բրոնզե մեդալների։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները