2026-ի աշնանից Հայաստանում կսկսվի կենսաչափական նոր անձնագրերի և ID քարտերի տրամադրումը

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ՀՀ քաղաքացիները կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կկարողանան ստանալ 2026 թվականի աշնանից։ Այս մասին 2025 թվականի տարեկան ամփոփիչ ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյան։

Նրա խոսքով՝ Հայաստանում առաջին անգամ ամբողջությամբ կներդրվի կենսաչափական նոր համակարգը, որի շրջանակում քաղաքացիներին կտրամադրվեն ինչպես նոր սերնդի անձնագրեր, այնպես էլ ID քարտեր։ Նույնականացման քարտերի դիզայնի վերջնական տարբերակը արդեն հաստատման փուլում է․ նախարարը նշել է, որ Չեխիայի Օստրավա քաղաքում հաստատվել է քարտերի վերջնական տեսքը, ինչից հետո դրանք կուղարկվեն զանգվածային տպագրության։

Միևնույն ժամանակ շարունակվում է նաև կենսաչափական անձնագրերի դիզայնի վերջնական մշակումը։ Առաջիկայում հանրությանը կներկայացվի դրանց արտաքին նկարագրությունը, ապա կսկսվի արտադրական գործընթացը։

Նախարարի հավաստմամբ՝ հին նմուշի անձնագրերը չեն դադարեցվի ավտոմատ կերպով․ քաղաքացիները կկարողանան դրանք օգտագործել մինչև վավերականության ժամկետի ավարտը։

Ինչ վերաբերում է նոր փաստաթղթերի արժեքին, ապա այն դեռ վերջնական հաշվարկման փուլում է և կհրապարակվի առաջիկայում։ Նախարարը նաև նշել է, որ նախատեսվում են խրախուսիչ մեխանիզմներ, որոնք կխթանեն քաղաքացիներին ավելի ակտիվ դիմել կենսաչափական փաստաթղթեր ստանալու համար։

Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերին կառավարության որոշմամբ կենսաչափական անձնագրերի տրամադրումը ժամանակավորապես կասեցվել էր երկու տարով՝ միաժամանակ երկարաձգելով հին նմուշի անձնագրերի տրամադրումը։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները