Հայաստանի տնտեսական ակտիվութան ցուցանիշը 2025–ին աճել է 9.1%–ով

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2025 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին աճել է 9,1%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։

Միայն 2025 թվականի դեկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը տարեկան կտրվածքով աճել է 14%-ով, իսկ նոյեմբերի համեմատ՝ գրանցվել է 23,4% աճ։

2025 թվականի ընթացքում արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 3 327 745,1 մլն դրամ՝ 2024 թվականի համեմատ ավելանալով 4,7%-ով։ Դեկտեմբերին ոլորտում արձանագրվել է զգալի ակտիվություն․ տարեկան աճը կազմել է 38,6%, իսկ ամսականը՝ 25%։

Գյուղատնտեսության ոլորտում համախառն արտադրանքի ծավալը անցած տարի կազմել է 1 057 224,0 մլն դրամ՝ ապահովելով 5,6% տարեկան աճ։

Շինարարության ոլորտը 2025 թվականին շարունակել է բարձր տեմպերով զարգանալ․ ծավալը հասել է 810 676,1 մլն դրամի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 20,2%-ով։ Դեկտեմբերին տարեկան աճը կազմել է 20,5%, իսկ ամսական կտրվածքով արձանագրվել է 77,9% աճ։

Ներքին առևտրի շրջանառությունը 2025 թվականի հունվար–դեկտեմբերին կազմել է 6 789 902,9 մլն դրամ, ինչը 3%-ով գերազանցում է 2024 թվականի ցուցանիշը։ Դեկտեմբերին առևտրի շրջանառությունն աճել է 3,2%-ով՝ տարեկան, և 26,5%-ով՝ ամսական կտրվածքով։

Ծառայությունների ոլորտում (առանց առևտրի) 2025 թվականին գրանցվել է 4 089 742,4 մլն դրամ ծավալ, ինչը 10,5%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։ Դեկտեմբերին ոլորտի տարեկան աճը կազմել է 6,9%, իսկ ամսականը՝ 11,9%։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները