Պետական եկամուտների կոմիտեն հրապարել է եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը։
Հարկ վճարողների կողմից 2023 թ. սեպտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 726 056, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 34 969-ով կամ 5.1% -ով:
Այս տարվա օգոստոսին ցուցանիշը կազմել էր 717 280, որի համեմատ սեպտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակն ավելացել է 8776-ով կամ 1.22%-ով։
Հետևե՛ք բոլոր թարմացումներին և How2B-ի նորություններին՝ միանալով How2B-ի Տելեգրամյան ալիքին: