2022թ. առաջին եռամսյակում հարկային եկամուտների հավաքագրումը գերակատարվել է 5.2 մլրդով

Վերջին լուրերը
2022թ. առաջին եռամսյակում հարկային եկամուտների հավաքագրումը գերակատարվել է 5.2 մլրդով
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Պետական եկամուտների կոմիտեն ամփոփել է 2022թ. հունվար-մարտ ամիսների հարկային եկամուտների ցուցանիշները: 2022 թվականի 1-ին եռամսյակի պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքի գծով  փաստացի մուտքերը կազմել են 400.6 մլրդ դրամ: ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ նախատեսված ծրագրային ցուցանիշը սահմանված է եղել 395.4 մլրդ դրամ, այսինքն՝ գերակատարումը կազմել է 5.2 մլրդ դրամ կամ 1.3%:

2021թ. նույն ժամանակաշրջանում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել է 332.9 մլրդ դրամ, 2020թ-ին՝ 349.0 մլրդ դրամ, իսկ 2019թ-ին` 299.7 մլրդ դրամ: Այսպիսով, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ հարկային եկամուտներն աճել են 67.7 մլրդ դրամով կամ 20.3%-ով, 2020թ. հունվար-մարտ ամիսների համեմատ՝ 51.5 մլրդ դրամով կամ 14.8%-ով, 2019թ. հունվար-մարտ ամիսների համեմատ՝ 100.9 մլրդ դրամով կամ 33.7%-ով:

2022 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում հավաքագրված գումարներից հարկ վճարողներին վերադարձվել է 51.3 մլրդ դրամ: 2021թ. հունվար-մարտ ամիսների համեմատ աճը կազմել է 13.4 մլրդ դրամ կամ 35.5%, 2020թ. հունվար-մարտ ամիսների համեմատ՝ 16.1 մլրդ դրամ կամ 45.8% և 2019թ. հունվար-մարտ ամիսների համեմատ՝ 24.3 մլրդ դրամ կամ 89.8%:

2022թ. 1-ին եռամսյակում նախորդ տարիների նույն ժամանակահատվածների համեմատ աճել է ՀԴՄ կտրոններով և հաշվարկային այլ փաստաթղթերով կատարված գործարքների քանակը՝ կազմելով շուրջ 128.8 մլն հատ և դրանցով արձանագրված գումարը` 1,947.8 մլրդ դրամ։  2021թ. համեմատ գործարքների քանակը ավելացել է շուրջ 10.8 մլն հատով կամ 9.1%-ով, 2020թ. համեմատ` 17.4  մլն հատով կամ 15.7%-ով, իսկ 2019թ. համեմատ` 37.8 մլն հատով կամ 41.5%-ով:  Գումարային արտահայտությամբ աճը նախորդ տարվա համեմատ կազմում է շուրջ 452.5 մլրդ դրամ կամ 30.3%, 2020թ. համեմատ` 555.5 մլրդ դրամ կամ 39.9% և 2019թ. համեմատ` 691.0 մլրդ դրամ կամ 55.0%:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները