ՏՏ մասնագետների հավաքագրումը 2022-ին. 4 կանխատեսում Տիգրան Սլոյանից՝ Forbes պարբերականում

Վերջին լուրերը
ՏՏ մասնագետների հավաքագրումը 2022-ին. 4 կանխատեսում Տիգրան Սլոյանից՝ Forbes պարբերականում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայկական CodeSignal տեխնիկական գնահատման հարթակի համահիմնադիր և գործադիր տնօրեն Տիգրան Սլոյանը Forbes  հարթակում հրապարակած հոդվածում ներկայացրել է 4 կանխատեսում 2022 թվականի տեխնիկական հավաքագրման վերաբերյալ, որոնց մասին պետք է իմանալ:

CodeSignal-ը ավտոմատացված տեխնիկական գնահատման հարթակ է, որն օգնում է ընկերություններին, որպեսզի թեկնածուներին աշխատանքի ընդունելիս չհիմնվեն միայն ռեզյումեի վրա, այլ լինեն մեկ քայլ ավելին:

- Advertisement -
ՏՏ մասնագետների հավաքագրումը 2022-ին. 4 կանխատեսում Տիգրան Սլոյանից՝ Forbes պարբերականում

Քովիդի անհանգիստ տարվանից հետո աշխատանքի ընդունման լանդշաֆտը սեյսմիկորեն փոխվեց 2021 թվականին: Թեև տեխնոլոգիական ընկերությունները կարող էին ավելի պատրաստված լինել հեռավար աշխատանքի համար, այնուամենայնիվ, անցումը հեռավար աշխատանքիննրանց նույնպես հարվածեց:  

Քանի որ հմուտ աշխատակիցների պահանջարկը հեռավար աշխատանքի պայմաններում սկսեց էլ ավելի մեծանալ, ձեռնարկություններն առանց արդյունավետ հավաքագրման ռազմավարության, պայքարում էին որակյալ թիմեր ստեղծելու և պահպանելու համար:

Codesignal տեխնիկական գնահատման հարթակի համահիմնադիր և գործադիր տնօրեն Տիգրան Սլոյանն առանձնացրել է 4 կանխատեսում, որոնք հաշվի առնելը հնարավորություն կտա գործատուներին առաջ անցնել մրցակից ընկերություններից՝ լավագույն տաղանդներին աշխատանքի վերցնելու հարցում: 

1. Արտասահմանցիների ներգրավումը բում կապրի 

Բազմաթիվ կազմակերպություններում, որոնք ամբողջովին անցել էին հեռավար աշխատանքի, տեղում աշխատելու սահմանափակումները սկսեցին իմաստազրկվել: Եւ եթե հանդիպումները սկսում են տեղի ունենալ Zoom-ով, ապա այնքան էլ կարևոր չէ, թե դա որտեղից է արվում: Արդյունքում, 2021 թվականին ԱՄՆ-ում հեռավար պայմաններում մասնագետներին աշխատանքի ընդունվածների շեշտակի աճ է գրանցվել:

Ամբողջ աշխարհում կան բարձր որակավորում ունեցող աշխատակիցների մեծ բազմություն, անհրաժեշտության դեպքում նույնիսկ նույն ժամային գոտիներում գտնվող: Հաջորդ տարի, ամենայն հավանականությամբ, գործատուները կսկսեն օգտվել այս փաստից: Վերացնելով միջազգային սահմանները իրենց համար տաղանդավոր կադրեր որոնելիս՝ նրանք հիանալի թեկնածուներ կգտնեն այնտեղ, որտեղ նախկինում չէին էլ փնտրում:

Տիգրան Սլոյան
Տիգրան Սլոյանը

2. Հավաքագրողներն կամրապնդվեն իրենց դիրքերում

2021 թվականի հունիսին LinkedIn-ում ավելի շատ թափուր տեղեր կային հավաքագրողների համար, քան ծրագրավորողների համար: Զարմանալի չէ, որ հավաքագրողներին դժվար է աշխատանքի ընդունել հենց հիմա՝ այն բանից հետո, երբ մենք լսեցինք պատմություններ այն կազմակերպությունների մասին, որոնք զանգվածաբար աշխատանքից ազատում էին հավաքագրողներին 2020 թվականին: Դժվար է զբաղվել այնպիսի աշխատանքով, որն ամենախոցելին է ճգնաժամի ժամանակ, հատկապես այն դեպքում, երբ արդյունավետությունը սովորաբար չափվում է համալրված հաստիքների քանակով, այլ ոչ թե աշխատակազմ բերած աշխատողների որակով: 

Առաջ գնալով՝ տեխնոլոգիական ընկերություններին կարող է անհրաժեշտ լինել դադար վերցնել և վերագնահատել, թե ինչպես են նրանք նախատեսում պահպանել և ուժեղացնել հավաքագրող անձնակազմը: Եթե կազմակերպությունները գիտակցաբար սկսեն հավաքագրումը դարձնել հետևողական և կանխատեսելի՝ կառուցելով հատուկ համակարգեր և աշխատանքային հոսքեր հիմնական թիմի շուրջ, նրանք շատ ավելի լավ կդիրքավորվեն` ներգրավելու և պահպանելու որակյալ հավաքագրողներին:

Ինչպե՞ս «լեզու գտնել» LinkedIn-ի հետ

3. Ընկերությունները կֆինանսավորեն հավաքագրման ճամբարներ

2022 թվականին, հաշվի առնելով տաղանդների շուկայի երկու կողմերում էլ նման արագ փոփոխությունները, կարևոր է, որ ընկերությունները ավելի ակտիվ դեր ստանձնեն ապագա հավաքագրողներին կրթելու գործում: Տեխնոլոգիաների փոփոխության տեմպերն արագորեն գերազանցում են մեր ներկայիս կրթական համակարգին, և տեխնոլոգիական ընկերությունների մեծ մասում, հավաքագրողները և ինժեներները ստիպված են աշխատանքի ընթացքում սովորել կարևոր հմտություններ: 

Ինժեներական կողմում, ընկերությունները մեղմացրել են այս խնդիրը՝ հովանավորելով ճամբարներ և համալսարանական ծրագրեր, բայց գրեթե նույն մակարդակի ջանք չեն գործադրել նոր հավաքագրողներ կրթելու համար: Քանի որ բիզնեսները գիտակցում են բարձր մակարդակի գործնական գիտելիքների արժեքը իրենց տաղանդների թիմերում, հաջորդ տարի կարող են հայտնվել ճամբարներ, դասընթացներ, հավաստագրեր և նույնիսկ մասնագիտացված քոլեջներ՝ տեխնիկական հավաքագրման համար:

«Հայերիս խելքը մեր ավանդական հարստությունն է, պարզապես պետք է զարգացնել այն». Էդուարդ Գրիգորյան

4. Թեկնածուներն են թելադրելու աշխատանքի ընդունման գործընթացի փոփոխությունները

Տեխնոլոգիական ոլորտում տաղանդավոր աշխատակիցների պակասը շուտ չի վերանա: Քանի որ շուկայում թեկնածուների մեծ պահանջարկ կա, հավանական է, որ աշխատանքի ընդունելիս թեկնածուի փորձն առաջնային և կենտրոնական կլինեն: Երբ թեկնածուները շատ ընտրություն ունեն հարցազրույցի վայրի վերաբերյալ, նրանք արագորեն կմերժեն ընկերություններին, որոնք չեն գնահատում իրենց ժամանակը և ջանքերը: Մենք արդեն տեսնում ենք կազմակերպություններ, որոնք փնտրում են գործիքներ և ռազմավարություններ՝ բարելավելու հարցազրույցի գործընթացը և ազատել հավաքագրողներին՝ կենտրոնանալու թեկնածուների հետ անձնական կապեր ստեղծելու վրա: 

Սկսելով նոր տարին, տեխնոլոգիաների հավաքագրման աշխարհը շարունակում է մնալ մեծ մակընթացության մեջ. այս չորս փոփոխությունները ընդամենը մի մասն են այն հնարավոր զարգացումների, որոնք մենք կարող էինք տեսնել: Այնուամենայնիվ, պարզ է, որ ընկերությունները, որոնք շարունակում են անտեսել 2022 թվականին աշխատանքի ընդունման նոր լանդշաֆտի իրողությունները, շուտով չեն կարողանա մրցակցել տաղանդի համար նրանց հետ, ովքեր ընդունել են փոփոխությունները:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները