2021 թվականին վճարված դրոշմանիշային վճարների վերադարձ

Վերջին լուրերը
2021 թվականին վճարված դրոշմանիշային վճարների վերադարձ
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ներկայացրել է 2021 թվականին հիմնադրամին վճարված դրոշմանիշային վճարների կամ դրա մի մասի վերադարձման համար դիմելու ընթացակարգը։

Կարող եք դիմել եթե․

1․Դուք ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողի ծնող կամ ամուսին եք

2․Դուք զոհված զինծառայողի ծնող, ամուսին կամ զավակ եք

Հիմնադրամ դիմելու ժամկետային սահմանափակումը հանվել է։

Դիմումը և փաստաթղթերը Հիմնադրամ կարող են ներկայացվել յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից մինչև դեկտեբերի 31-ը՝ նախորդ տարվա վճարված դրոշմանիշային վճարի վերադարձի համար։

ՈՒշադրություն

Մեկից ավելի հիմքով վճարված դրոշմանիշային վճարը այս տարվանից սկսած այլևս ենթակա չէ վերադարձման։

Դիմումները և փաստաթղթերը պատշաճ կերպով ներկայացնելու պարագայում տասնհինգօրյա ժամկետում Ձեր նշած բանկային հաշվին կփոխանցվի պահանջված դրոշմանիշային վճարը:

Վերադարձի համար կա 2 տարբերակ․

  1. Էլեկտրոնային եղանակ՝ այցելելով https://www.1000plus.am/hy/stamp
  2. Փոստային եղանակ ՝ ուղարկելով դիմումը և փաստաթղթերը ք.Երևան, Ֆուչիկի 27/41, 629 հասցեով։ (Հարկ ենք համարում նշել, որ տվյալ հասցեում Ձեզ չեն տրամադրի խորհրդատվություն, նաև առձեռն չեն ընդունի դիմում։ Դիմումն անհրաժեշտ է ուղարկել փոստով)։

Անհրաժեշտ փաստաթղթերը պատշաճ չներկայացնելու դեպքում դիմումը կմերժվի։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հղմամբ։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները