12 մլն ԱՄՆ դոլար ներդրումով Benivo-ն կընդլայնի Հայաստանի թիմը

Վերջին լուրերը
12 մլն ԱՄՆ դոլար ներդրումով Benivo-ն կընդլայնի Հայաստանի թիմը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Updata Partners-ը 12 մլն դոլար է ներդրել Benivo-ում՝ խթանելու ընկերության աճը, այսպիսով ընկերությունում ներդրված ընդհանուր գումարը հասցնելով $30 միլիոնի: Բենիվոն կօգտագործի այս միջոցներն ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Հայաստանում և Հնդկաստանում իր թիմերը մեծացնելու համար, ինչպես նաև կօգնի ընկերությանն ի կատար ածել թիմերի տեղափոխության ավտոմատացման ապահովման միասնական լուծումներ ստեղծելու իր տեսլականը՝ նպատակաուղղված լուծելու այս ոլորտի հիմնական խնդիրները:

Բենիվոն մեկ հարթակում ամբողջական լուծում է առաջարկում այն ընկերությունների համար, ովքեր թիմերի գլոբալ տեղափոխությունների (Global mobility) ավտոմատացման և ծրագրերի կառավարման կարիք ունեն:

- Advertisement -
12 մլն ԱՄՆ դոլար ներդրումով Benivo-ն կընդլայնի Հայաստանի թիմը

Բենիվոյի գլոբալ տեղափոփոխությունների կառավարման հարթակը թիմերին հնարավորություն է տալիս կառավարել մարդկային ռեսուրսներ-աշխատակից-մատակարար կապը, ապահովել ռելոկացիայի բոլոր տեսակները՝ VIP-ից մինչև core-flex, lump-sum, կառավարվող ծառայությունները և այլն: Հարթակն ունի ինտեգրված գլոբալ վճարային համակարգ, որի միջոցով ավելի արագ և ծախսերի տեսնակյունից ավելի արդյունավետ կարելի է կատարել աշխատակիցների և վաճառողների վճարումները: Բենիվոն շարունակ հանդես է գալիս նորարարական լուծումներով, դրանցից են, օրինակ, վերջերս թողարկված անսահմանափակ քանակությամբ նախահաշվարկներ ստեղծելու գործիքը (Cost Estimation), որն աշխատում է Vialto Partners-ի հարկային շարժիչով և արհեստական բանականության վրա հիմնված ծախսերի փոխհատուցման տրամաբանությամբ:

12 մլն ԱՄՆ դոլար ներդրումով Benivo-ն կընդլայնի Հայաստանի թիմը

Բենիվոյի առաքելությունն է օգտագործել տվյալներն և օգնել գլոբալ տեղափոխվող թիմերի առաջնորդներին նոր արժեքներ ստեղծել իրենց կազմակերպությունների համար: Այս ներդրումը թույլ կտա Բենիվոյին իր նորագույն տեխնոլոգիան հասանելի դարձնել ավելի շատ կազմակերպությունների համար և շարունակել իր արագ զարգացումը:

Բենիվոյի հաճախորներն են այնպիսի կազմակերպություններ ինչպիսիք են՝ Google, Mondelez, General Electric, Phillips 66, Unity, Wayfair, CGI, Bloomberg և 50 այլ ընկերություններ:

Սա կարևոր ձեռքբերում է ոլորտի, ինչպես նաև Բենիվոյի համար: Updata Partners-ը մանրակրկիտ վերլուծություն է կատարել գլոբալ տեղափոխության (Global Mobility) ինդուստրիայի ոլորտում աշխատող կազմակերպությունների շրջանում և որոշել է իր ներդրումը կատարել հենց Բենիվոյում, քանի որ հավատում է վերջինիս աճին և այն համարում է ոլորտի ամենահեռանկարային ընկերությունը:

«Սա շատ ոգևորիչ պահ է Բենիվոյի համար, այն վկայում է վերջին երկու տարվա մեր գերարարգ աճի մասին: Ես ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Benivo֊ի changemakers/գործընկեր էքսպերտներին աշխատակիցներին և հաճախորդներին մեզ վստահելու, խորհուրդների, նվիրվածության և աջակցության համար: Ամեն ինչ դեռ առջևում է,» ասում է Բենիվոյի գործադիր տնօրենը Նիցան Յուդանը:

«Սա շատ ոգևորիչ պահ է Բենիվոյի համար, այն վկայում է վերջին երկու տարվա մեր գերարարգ աճի մասին: Ես ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Benivo֊ի changemakers/գործընկեր էքսպերտներին աշխատակիցներին և հաճախորդներին մեզ վստահելու, խորհուրդների, նվիրվածության և աջակցության համար: Ամեն ինչ դեռ առջևում է»,-ասում է Բենիվոյի գործադիր տնօրեն Նիցան Յուդանը:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները