Հրապարակվել է 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը

Վերջին լուրերը
Հրապարակվել է 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հարկային մարմնի կողմից հրապարակվել է 2022 թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների մասին տեղեկատվությունը, հայտնում է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն։


2022թ. առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 722 մլրդ 325 մլն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 613 մլրդ 72 մլն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ ավելի քան 109  մլրդ 253 մլն դրամ։

- Advertisement -
Հրապարակվել է 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը

Առաջին 10 խոշոր հարկատուների ցանկը հետևյալն է.

  1. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»՝ ավելի քան 104 մլրդ դրամ
  2. «Գազպրոմ Արմենիա»՝ ավելի քան 33 մլրդ դրամ
  3. «Գրանդ Տոբկո»՝ ավելի քան 20 մլրդ դրամ
  4. «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»՝ ավելի քան 10,8 մլրդ դրամ
  5. «Թեղուտ»՝ ավելի քան 8,9 մլրդ դրամ
  6. «ՄՏՍ Հայաստան»՝ ավելի քան 8,2 մլրդ դրամ
  7. «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»՝ ավելի քան 7,7 մլրդ դրամ
  8. «Ֆլեշ»՝ ավելի քան 7,6 մլրդ դրամ
  9. «Ֆիլիպ Մորիս Արմենիա»՝ ավելի քան 7,5 մլրդ դրամ
  10. «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ»՝ ավելի քան 7,2 մլրդ դրամ

1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ ցանկերը հասանելի են ՊԵԿ պաշտոնական կայքի  «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» բաժնում: 

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները