«100 գաղափար Հայաստանի համար» մրցույթն ընդունում է հայտեր

Վերջին լուրերը
«100 գաղափար Հայաստանի համար» մրցույթն ընդունում է հայտեր
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկել է «100 գաղափար Հայաստանի համար 2023» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների մրցույթի հայտերի ընդունումը։

Մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավել երիտասարդներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումներն ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները:

- Advertisement -
«100 գաղափար Հայաստանի համար» մրցույթն ընդունում է հայտեր

Մրցույթն անցկացվում է հետևյալ անվանակարգերում

  • Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ,
  • Ճարտարապետություն գիտություններ
  • Գյուղատնտեսական գիտություններ (այդ թվում` կենսաբանական գիտություններ)
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ (այդ թվում նաև` ռազմական գիտություններ)
  • Մանկավարժական գիտություններ

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի և սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդներ կամ հեղինակային խմբեր:

Մրցույթին ներկայացված գաղափարներից կընտրվեն լավագույն 5-ը, որոնց կտրվի դրամական պարգև 500.000-ական դրամի չափով:

Առավելություն կտրվի այն գաղափարներին, որոնք կապահովեն.

  • նորարար և կիրառական նշանակություն
  • ներկայացված գաղափարի շարունակականություն
  • հանրային մասնակցության բաղադրիչ
  • միջգիտակարգային լուծումներ

Հայտերի ընդունման վերջնաժամկետը մայիսի 2-ն է:

Հայտերն անհրաժեշտ է ուղարկել youth@escs.am էլեկտրոնային հասցեին։ Դիմելու կարգն ավելի մանրամասն կգտնեք այստեղ։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները