ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկել է «100 գաղափար Հայաստանի համար 2023» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների մրցույթի հայտերի ընդունումը։
Մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավել երիտասարդներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումներն ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները:
Մրցույթն անցկացվում է հետևյալ անվանակարգերում
- Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ,
- Ճարտարապետություն գիտություններ
- Գյուղատնտեսական գիտություններ (այդ թվում` կենսաբանական գիտություններ)
- Տեղեկատվական տեխնոլոգիաներ (այդ թվում նաև` ռազմական գիտություններ)
- Մանկավարժական գիտություններ
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի և սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդներ կամ հեղինակային խմբեր:
Մրցույթին ներկայացված գաղափարներից կընտրվեն լավագույն 5-ը, որոնց կտրվի դրամական պարգև 500.000-ական դրամի չափով:
Առավելություն կտրվի այն գաղափարներին, որոնք կապահովեն.
- նորարար և կիրառական նշանակություն
- ներկայացված գաղափարի շարունակականություն
- հանրային մասնակցության բաղադրիչ
- միջգիտակարգային լուծումներ
Հայտերի ընդունման վերջնաժամկետը մայիսի 2-ն է:
Հայտերն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին։ Դիմելու կարգն ավելի մանրամասն կգտնեք այստեղ։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: