28.1 C
Yerevan
Friday, July 1, 2022

«Հայաստանը դիրքավորվում է ոչ թե այսօրվա կարիքներից ելնելով, այլ ապագայի». ԲՏԱ փոխնախարար

Վերջին լուրերը

«Հայաստանը դիրքավորվում է ոչ թե այսօրվա կարիքներից ելնելով, այլ ապագայի». ԲՏԱ փոխնախարար
Նանէ Հայրապետյան
Բազմաթիվ ինչուների պատասխանի հետևից գնալու համար, նախ ընտրեցի ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ճանապարհը, հետո քաղաքական ինչուները տարան Պետական Կառավարման Ակադեմիա ու ստացա քաղաքագիտության մագիստրոսի կոչում: Բարև Ձեզ, ես Նանէ Հայրապետյանն եմ, ինձ ասում են «բոյով» կամ «բոյով լրագրող», սիրում եմ ինքնաթիռները, կործանիչները, բայց Ձեզ այս հարթակում կպատմեմ տեխնոլոգիաների մասին, բիզնես աշխարհը կբացահայտենք միասին, իսկ Ձեզ հետաքրքրող թեմաների մասին գրեք ինձ հետևյալ հարթակններում, խոսենք ու քննարկենք միասին:

«Սա մի հարթակ է, որը հնարավորություն է տալիս մեզ՝ շփվելու ոլորտի հետ և հասկանալ իրենց խնդիրները, այդ իսկ պատճառով, շատ կարևորում ենք այսիպիսի գագաթնաժողովները»,-այս մասին Orion Summit 2022-ի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԲՏԱ փոխնախարար Դավիթ Սահակյանը: 

Նրա խոսքով, Օրիոնը հնարավորություն է տալիս գերատեսչության հետ միասին գտնել լուծումներ ստեղծված խնդիրների վերաբերյալ: Այդ պարագայում նաև, նախարարությունն ավելի տեղեկացված կլինի, թե ինչ ծրագրերով կարող են զարգացնել ոլորտը: Խոսելով պանելային քննարկումների մասին, փոխնախարարն ասաց, որ առանցքայինն այն էր, որ Հայաստանի Հանրապետությունը որպես տեղեկատվական տեխնոլոգիաների երկիր, անցում է կատարում դեպի բարձր տեխնոլոգիական երկիր դառնալուն: 

«Այստեղ շատ կարևոր են այն ծրագրերը, որոնք իրականացնում ենք՝ դասընթացները և գաղափարից բիզնես դրամաշնորհի շրջանակում ծրագրերը, քանի որ մենք առաջնային ենք համարում նրանց խրախուսելը, աջակցելը և զարգացնելը»,- ասաց փոխնախարարը: 

«Հույս ունենք մինչև տարեվերջ անցյալ տարվա 27 միլիոն դոլարը կրկնապատկել». Դիանա Արզումանյանը՝ Orion Summit-ի ներդրումային ֆոնդի մասին

Սահակյանը հիշեցրեց նաև, որ իրենք դասընթացներ են կազմակերպել հինգ ոլորտում՝ կիբեռանվտանգություն, ինժեներություն, բլոկչեյն,  արհեստական բանականություն և տեխնոլոգիական ձեռներեցություն: Այս բոլոր ուղղություններով աշխատանքները ուղղված են նրան, որ մասնակիրցները ստանան գիտելիք ու դրանով զարգացնեն ոլորտը:

«Միանշանակ չէ, թե կոնկրետ որ ուղղությունն է պահանջված, քանի որ պահանջարկը՝ պահանջարկ, բայց մենք նայում ենք ապագա զարգացման թրենդներին: Հայաստանը ոչ թե դիրքավորվում է այսօրվա կարիքներից ելնելով, այլ ապագայի»,- ասաց փախնախարարը: 

Նա նաև վստահեցրեց, որ Հայաստանն ունի շատ մեծ պոտենցիալ ՏՏ ոլորտում հաջողելու, և սա նախաձեռնություններից մեկն է, որը հաստատուն քայլերով տանում է այդ նպատակի իրագործմանը:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

spot_img