Հայկական Zoomerang-ը Google-ի կողմից ներկայացվել է #WeArePlay արշավի շրջանակում, որի նպատակն է ցուցադրել Google Play-ի լավագույն հավելվածների հիմնադիրներին։
«Ուրախ եմ կիսվել, որ Google-ը այսօր feature է արել Zoomerang-ը իրենց WeArePlay արշավի շրջանակներում:
Այս արշավը նպատակ ունի ցուցադրել Google Play-ի լավագույն հավելվածների ետևում կանգնած մարդկանց պատմությունը տարբեր երկրներից: Շատ լավ զգացողություն է, որ գիտակցում ես, որ Zoomerang-ը այն քիչ նորարարություններից է, որի պատմությունը Google-ը որոշել է կիսվել բոլորի հետ:
Zoomerang-ի վրա ամեն օր աշխատելու իմ մոտիվացիաներից մեկը այն է, որ աշխարհում մարդիկ լսեն Հայաստանի մասին Zoomerang-ի օգնությամբ, իմանան այստեղ ապրող մարդկանց պատմությունները ու չմտածեն, որ Հայաստանը 3րդ կարգի երկիր է»,- գրել է Zoomerang-ի համահիմնադիր Դավիթ Գրիգորյանը։
Արշավի և Zoomerang-ի մասին անդրադարձին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։
Բաժանորդագրվե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին ևս՝ ամենահետաքրքիր հոդվածները և արդիական նորությունները բաց չթողնելու համար: