Գեորգի Մելքոնյանի ZeroBroker ստարտափը 6,5 մլն դոլար է ներգրավել

Վերջին լուրերը
Գեորգի Մելքոնյանի ZeroBroker ստարտափը 6,5 մլն դոլար է ներգրավել
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայազգի Գեորգի Մելքոնյանի կողմից հիմնված ZeroBroker ստարտափը 6,5 մլն դոլարի ներդրում է ստացել:


Սան Ֆրանցիսկոյում տեղակայված Zerobroker-ը, որը Smargate VC պորտֆոլիոյի ստարտափներից մեկն է, իր մշակած համակարգի միջոցով օպտիմիզացնում է լոգիստիկայի գործընթացը՝ տրանսպորտային փոխադրումների շղթայից հանելով փոխադրումը կազմակերպող միջնորդներին: Կապելով միանգամից ուղարկողին և փոխադրողին առանց միջնորդների, և ավտոմատացնելով ամբողջ գործընթացը՝ սկսած փոխադրողի ընտրությունից մինչև փաստաթղթային սպասարկումը՝ Zerobroker-ը թույլ է տալիս կրճատել 20-30% կազմող կոմիսիոն ծախսերը:

- Advertisement -
Գեորգի Մելքոնյանի ZeroBroker ստարտափը 6,5 մլն դոլար է ներգրավել

«Մենք թափանցիկություն ենք բերում մի ոլորտ, որը պատմականորեն թափանցիկ չի եղել»,-ասել է ընկերության հիմնադիր ու CEO Գեորգի Մելքոնյանը: ZeroBroker-ը 2021թ. անցել է Y Combinator աքսելերատորը:

Ներգրաված 6,5 մլն դոլարը ուղղվելու է հարթակի արհեստական բանականությամբ աշխատող համակարգերի կատարելագործմանը: Ներդրման փուլին մասնակցել են Flexport-ը, FundersClub-ը, Streamlined Ventures-ը և այլ ներդրողներ:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները