ZERO Systems-ը ճանաչվել է Gartner-ի վարկածով «Զիլ մատակարար» (Cool Vendor)`որպես նորարար արհեստական բանականության կիրառմամբ տվյալների ինտելեկտուալ դասակարգման և կոգնիտիվ ավտոմատացման ոլորտում:
«ZERO Systems-ի համար մեծ պատիվ է Gartner-ի վարկածով «Զիլ մատակարար 2022» դառնալը»,-նշել է ZERO Systems-ի գործադիր տնօրեն Ալեքս Բաբինը,-«Մենք կարծում ենք, որ սա ևս մեկ անգամ ճանաչում է մեր նորարար տեխնոլոգիան և մոտեցումը տվյալների դասակարգման գործում: Մենք անկեղծորեն հավատում ենք, որ մշակում ենք տվյալների դասակարգման ինտելեկտուալ մեխանիզմների հաջորդ սերունդը և այս Gartner-ի կողմից «Զիլ մատակարար» ճանաչվելը ևս մեկ անգամ ապացուցում է դա»:
Ըստ Gartner-ի՝ «զիլ մատակարարը» (cool vendor) այն «փոքր ընկերությունն է, որն առաջարկում է տեխնոլոգիա կամ ծառայություն, որը նորարարական է, արդյունավետ կամ ինտրիգային»: Cool Vendor կարող են դառնալ այն ընկերությունները, որոնք.
- Նորարարական են՝ թույլ են տալիս օգտատերերին անել այն, ինչը նրանք նախկինում չէին կարողանում անել:
- Ազդեցիկ են՝ ունեն ազդեցություն ոչ միայն որպես տեխնոլոգիա, այլ նաև բիզնեսի վրա:
- Ինտրիգային են՝ գրավելեն Gartner-ի ուշադրությունը վերջին վեց ամիսների ընթացքում:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: