Զարթիր ֆելոուշիփը մեկնարկելու է իր հինգերորդ շրջափուլը

Կազմակերպիչ՝ Impact Hub Yerevan
Վերջնաժամկետ՝
 մայիս 15, 2022
Մեկնարկ՝ 
հունիս, 2022

Ծրագրի մասին

Զարթիր ֆելոուշիփը վերադառնում է՝ մեկնարկելու իր հինգերորդ շրջափուլը։ Ծրագիրն այն սոցիալական ձեռնարկատերերի, անհատների, բիզնեսների կամ նախագծերի համար է, որոնք ներգրավված կամ շահագրգռված են հետևյալ ոլորտների (կարող են ներկայացվել նաև այլ ոլորտներ) խոցելի խմբերի համար լուծումներ իրականացնելու հարցում․

  • Վետերանների բարեկեցություն
  • Մայրերի բարեկեցություն
  • Երեխաների բարեկեցություն
  • Ընտանեկան բռնություն
  • Կենդանիների իրավունքներ և բարեկեցություն
  • Հաշմանդամություն ունեցող անձանց բարեկեցություն։

Զարթիր ֆելոուշիփը մեկամյա ծրագիր է, որը ձեզ կտա․Մասնագիտական անհատական քոուչինգ

  • Մենթորություն
  • Հասանելիություն 270+ ստեղծագործող նորարարներից կազմված մասնագիտական ցանցին
  • Հասանելիություն աշխարհի ավելի քան 100 Իմփաքթ Հաբերին
  • Փորձի փոխանակման հնարավորություն

Հնարավորություն լավագույն 2 նախագծերի/հետազոտությունների համար ստանալու յուրաքանչյուրը 1000 դոլար ֆինանսական աջակցություն՝ Ֆելոուշիփ ծրագրի հաջող ավարտից հետո։

Ծրագրին կարող եք դիմել` այստեղ:

Ֆելոուշիփի տևողությունը 1 տարի է։ Ծրագրի մասին ավելին իմանալու համար այցելեք այս հղումով:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև

Աշխատանք

Դասընթացներ

Միջոցառումներ