YouTube-ում գաղտնի ցուցադրվել են Instagram-ի՝ դեռահասների համար արգելված գովազդները

Վերջին լուրերը
YouTube-ում գաղտնի ցուցադրվել են Instagram-ի՝ դեռահասների համար արգելված գովազդները
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Google-ը և Meta-ն գաղտնի համաձայնագիր են կնքել՝ YouTube-ում դեռահասներին Instagram գովազդ ցուցադրելու վերաբերյալ՝ շրջանցելով անչափահաս օգտատերերի վերաբերյալ իրենց սեփական կանոնները: Financial Times-ի հետաքննությունը պարզել է, որ Google-ը մշակել է մարքեթինգային նախագիծ՝ Instagram հավելվածը գաղտնի գովազդելու ավելի երիտասարդ լսարանի համար:

Համաձայն Financial Times-ի կողմից խնդրին ծանոթ աղբյուրներից ստացված փաստաթղթերի, նախագիծն ուղղված է YouTube-ի 13-ից 17 տարեկան օգտատերերին: Google Ads-ում գովազդային արշավի շրջանակներում Instagram դիտմամբ ընտրել է օգտատերերի մի խումբ, որոնք համակարգում պիտակավորված են եղել որպես «անհայտ»՝ իմանալով, որ այս խումբը հիմնականում բաղկացած է 18 տարեկանից ցածր անձանցից։ FT-ի կողմից ձեռք բերված ապացույցները ցույց են տալիս, որ հատուկ քայլեր են ձեռնարկվել քարոզարշավի իրական նպատակները թաքցնելու համար:

Google-ը և Meta-ն սկսել են համագործակցել անցյալ տարվա վերջին: Google-ը ձգտում էր ավելացնել իր գովազդային եկամուտը, իսկ Meta-ն՝ պահել երիտասարդ օգտատերերի ուշադրությունը, որոնք հիմնականում նախընտրում են TikTok-ը: Նախագիծը խախտում է Google-ի կանոնները, որոնք արգելում են գովազդի անհատականացումը և թիրախավորումը անչափահասներին, ներառյալ ժողովրդագրական տվյալների վրա հիմնված գովազդի ցուցադրումը:

FT-ի հարցումից հետո Google-ը հայտարարել է, որ նախագիծը չեղարկվել է, և անհատականացված գովազդի տարիքային սահմանափակումները պահպանվում են:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները