YouTube-ը նոր գործառույթ է թեստավորում. տեսանյութի հակիրճ վերապատմում՝ նախքան նվագարկումը

Վերջին լուրերը
YouTube-ը նոր գործառույթ է թեստավորում. տեսանյութի հակիրճ վերապատմում՝ նախքան նվագարկումը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

YouTube-ը սկսել է կիրառել արհեստական բանականությամբ աշխատող նոր գործառույթ, որը հնարավորություն կտա հակիրճ վերապատմել տեսանյութը՝ նախքան դրա նվագարկումը:

Փորձարկման մասին տեղեկատվությունը նկատել է TechCrunch-ը՝ հղում կատարելով YouTube-ի պաշտոնական էջին:

Գործառույթը ավտոմատ կերպով գեներացնում է հոլովակների կարճ վերապատմումը: Նման հակիրճ տարբերակների համար օգտագործվում են արհեստական բանականության տեխնոլոգիաները:

Ըստ YouTube-ի՝ գործառույթը հնարավորություն կտա կայքի օգտատերերին իմանալ, թե ինչի մասին է հոլովակը՝ մինչ դրա նվագարկումը: Դա պետք է օգնի «ավելի արագ գտնել հետաքրքիր կամ օգտակար հոլովակներ»:

2023 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ YouTube-ը գործառույթի կիրառման հնարավորություն է տվել օգտատերերի քիչ թվի: Ընկերությունում չեն շեշտել, թե որքան է տևելու թեստավորումը: Եթե փորձարկումը հաջողությամբ ավարտվի, գործառույթը կավելացվի YouTube-ի բոլոր հասանելի տարբերակին:

Արհեստական բանականությամբ աշխատող վերապատմումները դեռևս հասանելի են լինելու միայն անգլերենով: YouTube-ում չեն հստակեցրել, թե կոնկրետ որ տեխնոլոգիան է ստեղծում այդ տեքստերը, սակայն, հավանական է, որ դա անում են այն ալգորիթմները, որոնք ընկած են Google Bard չատ-բոտի հիմքում:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

- Advertisement -
YouTube-ը նոր գործառույթ է թեստավորում. տեսանյութի հակիրճ վերապատմում՝ նախքան նվագարկումը
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները