ԱՄՆ-ում սկսել են հիվանդներին ընդունել հոլոգրամ-բժիշկները

Վերջին լուրերը
ԱՄՆ-ում սկսել են հիվանդներին ընդունել հոլոգրամ-բժիշկները
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Գիտական ​​ֆանտաստիկ գրականությունը իրականություն է դարձել Տեխասի Լանկասթեր քաղաքի Քրեսենթ հիվանդանոցի հիվանդների համար:

Հոլանդական Holoconnects ընկերության հետ համագործակցության շրջանակներում մայիսից մի խումբ կլինիկաներ հոլոգրամի տեսքով բժշկի հետ հեռակա հանդիպելու հնարավորություն են առաջարկում, գրում է The New York Times-ը։

Holoconnects-ն առաջարկում է Holobox կոչվող սարքը, որը էկրանին ցուցադրում է մարդու չափազանց իրատեսական 3D կերպար՝ իրական ժամանակում:

Բարձրորակ պատկերը հիվանդին տալիս է զգացողություն, որ բժիշկը նստած է տուփի ներսում։ Մինչդեռ իրականում բժիշկը կիլոմետրերով հեռու է գտնվում և նայում է տեսախցիկներին:

ԱՄՆ-ում սկսել են հիվանդներին ընդունել հոլոգրամ-բժիշկները

Համակարգը թույլ է տալիս հիվանդին և բժշկին իրական ժամանակում ունենալ հեռա-առողջապահական այց, որն ավելի շատ նման է անձնական զրույցի: Առայժմ ծառայությունը հիմնականում օգտագործվում է նախավիրահատական ​​և հետվիրահատական ​​այցերի համար։

Holobox-ի քաշը 200 կգ է, իսկ բարձրությունը՝ մոտավորապես 2 մ: Նման սարքն արժե 42․000 դոլաև, ևս 1900 դոլար պետք է վճարվի տարեկան սպասարկման համար։

Սակայն փորձագետները թերահավատորեն են վերաբերվում այն ​​հարցին, թե արդյո՞ք հոլոգրամային այցը զգալիորեն ավելի լավ է, քան Zoom-ը կամ FaceTime-ը:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները