Երևանում կկառուցվի «Դալան» տեխնոլոգիական կենտրոնը

Վերջին լուրերը
Երևանում կկառուցվի «Դալան» տեխնոլոգիական կենտրոնը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Երևանում 110 միլիոն ԱՄՆ դոլար ներդրումով կկառուցվի եզակի բազմաֆունկցիոնալ տեխնոլոգիական կենտրոն: «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից ուղեկցվող ամենախոշոր ներդրումային ծրագրերից մեկի՝ «Դալան» տեխնոլոգիական կենտրոնի հիմնման նախագծի մեկնարկն ազդարարվել է 2022 թվականի մայիսի 6-ին:

«Դալան» կենտրոնը, որը շահագործման կհանձնվի 2026 թվականին, BOMA A Class շինարարական ստանդարտին համապատասխանող առաջին կառույցն է լինելու տարածարջանում: Ստանդարտը տրվում է ամենաբարձր դասի և հեղինակավոր շինություններին, որոնք առաջարկում են բարձրակարգ և որակյալ լուծումներ, ժամանակակից համակարգեր, մատչելիության բացառիկ աստիճան և շուկայում առանձնանում են ուրույն ներկայությամբ: Ծրագիրն իրականացվելու է LEED սերտիֆիկատի չափորոշիչների հիման վրա:

- Advertisement -
Երևանում կկառուցվի «Դալան» տեխնոլոգիական կենտրոնը

158,000 քառակուսի մետր ընդհանուր տարածքում «Դալանը» ներառելու է գրասենյակային, առևտրային տարածքներ, սպորտային և գիտակրթական կենտրոններ, հանրային և վերականգնողական վայրեր: Համալիրում գործելու է հյուրանոց, ավելի քան հազար մեքենայի համար նախատեսված ավտոկայանատեղի:

Միջոցառմանը ելույթով հանդես է եկել «Էնթերփրայզ Արմենիայի» գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը, ով իր խոսքում ընդգծել է կենտրոնի առանձնահատուկ նշանակությունը թե´ ներդրումների ծավալի, թե´ ակնկալվող ներգործությամբ՝ Հայաստանի տեխնոլոգիական էկո միջավայրի զարգացման, հայկական ու համաշխարհային առաջատար կազմակերպությունների միջև փոխգործակցության խթանման տեսանկյունից:

Լևոն Օհանեսյանը նաև վերահաստատել է «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի՝ որպես Հայաստանի Հանրապետությունում ներդրումների աջակցության և սպասարկման լիազոր մարմնի հանձնառությունը՝ սատար կանգնել ծրագրի իրագործման բոլոր փուլերում և աջակցել գործընթացների սահուն իրականացմանը:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները