Երևանում համաշխարհային առևտրի կենտրոն կկառուցվի

Վերջին լուրերը
Երևանում համաշխարհային առևտրի կենտրոն կկառուցվի
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Համաշխարհային առևտրային կենտրոնների ասոցիացիայի գործադիր տնօրեն Ռոբին վան Պույենբրոքին, «ՌԵՆՇԻՆ» քաղաքաշինական ներդրումային ընկերության հիմնադիր Էդուարդ Մարությանին և ընկերության տնօրեն Լևոն Կասպարովին։

Հանդիպմանը վարչապետին է ներկայացվել Երևանում համաշխարհային առևտրի կենտրոն հիմնելու նախագիծը, որն արժանացել է նաև Առևտրի համաշխարհային կազմակերպության հավանությանը: Մանրամասն ներկայացվել են նախագծի առավելությունները, բիզնեսի համար ստեղծվելիք պայմաններն ու հնարավորությունները:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը հետաքրքրված է նախագծով և առաջարկել առաջիկայում շարունակել քննարկումները շահագրգիռ գերատեսչությունների հետ՝ նախագծի իրականացման հնարավորությունները գնահատելու և համապատասխան գործողությունների «ճանապարհային քարտեզ» մշակելու նպատակով:

- Advertisement -
Երևանում համաշխարհային առևտրի կենտրոն կկառուցվի

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները