Երևանում գործարկվել է «Յանդեքս սնունդ» ծառայությունը

Վերջին լուրերը
Երևանում գործարկվել է «Յանդեքս սնունդ» ծառայությունը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Երևանում գործարկվել է «Յանդեքս սնունդ» ծառայությունը, որն արդեն աշխատում է 4 երկրում՝ Ռուսաստանում, Բելառուսում, Ղազախստանում և արդեն Հայաստանում։

Ծառայությունը գործարկվել է դեռևս թեստային տարբերակով՝ Yandex Eats անվանմամբ, որին արդեն միացել է ավելի քան 100 ռեստորան։

- Advertisement -
Երևանում գործարկվել է «Յանդեքս սնունդ» ծառայությունը

Սննդի առաքման միջին տևողությունը մոտ 30 րոպե է, պատվերները առաքվում են գործընկեր առաքման ծառայությունների և ռեստորանային առաքիչների միջոցով։

Մինչև նոյեմբերի 15-ը առաքումները նախատեսվում է իրականացնել անվճար, իսկ թե ինչ կարժենա ծառայությունը նշված ժամկետից հետո, ընկերությունը դեռևս չի հայտնել։

Բացի սնունդից հնարավոր կլինի նաև խանութներից պատվիրել տորթեր և ալկոհոլային խմիչք։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները