Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) համագործակցության արդյունքում Երևանի համայնքային մանկապարտեզներում կներդրվի ռոբոտաշինության ծրագիր։
Այն առաջնահերթ ուղղված է զարգացնելու երեխաների մտածողությունն ու ավելի հետաքրքիր դարձնելու նախադպրոցական կրթությունը։
«ՍԹԵՄ( STEM) կրթության զարգաման նպատակով չափազան կարևոր է նախակրթարաններում ձևավորել համապատասխան գործիքակազմով պայմաններ և ուսուցման ծրագրեր երեխաների մոտ վաղ տարիքից կարողությունների ու մտածողության զարգացման նպատակով»,- ասվում է ՀԱՊՀ տարածած հայտարարության մեջ։
«Փորձնական ծրագրով առաջին հերթին ծրագիրը կներդրվի 10 մանկապարտեզում, հետագայում մտադիր ենք բոլոր մակապարտեզներում ուեննալ նման խմբակներ»,-նշել է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը։
Արդեն մեկ տարի է՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի նախադպրոցական կրթական աստիճանում ներդրվել է ռոբոտաշինության խմբակի ծրագիրը, որը մյուս մանկապարտեզներում հասանելի կլինի սեպտեմբերի 10-ից։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: