Yerevan-Warsaw Startup Parquet-ն ընդունում է հայտեր հայ ստարտափերներից

Վերջին լուրերը
Yerevan-Warsaw Startup Parquet-ն ընդունում է հայտեր հայ ստարտափերներից
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Yerevan-Warsaw Startup Parquet ծրագիրը մեկնարկել է հայտերի ընդունումը հայ ստարտափերների համար, հայտնում է ծրագրի համայնքային գործընկեր AUA EPIC-ը։

Ծրագիրը նախատեսված է վաղ փուլի հայկական ստարտափների համար, որոնք զարգացնում են նորարարական տեխնոլոգիաներ կամ մասշտաբային բիզնես նախագծեր՝ ցանկացած բարձր տեխնոլոգիական ոլորտում։

- Advertisement -
Yerevan-Warsaw Startup Parquet-ն ընդունում է հայտեր հայ ստարտափերներից

Ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանի ամենահեռանկարային ստարտափներին կապել Լեհաստանում գտնվող ստարտափ կազմակերպությունների (աքսելերատորներ, համալսարանական լաբորատորիաներ, գիտական ինստիտուտներ), փորձագետների և վենչուրային ներդրողների, բիզնես հրեշտակների և կորպորացիաների հետ՝ կրթական բութքեմփի ֆորմատով։

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև դեկտեմբերի 16-ը լրացնել այս հայտադիմումը։  Ծրագրի մասին այլ մանրամասներ կգտնեք այստեղ։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները