Mercer-ի հրապարակած վարկանիշային ցանկում Երևանը օտարերկրացի աշխատողների համար ամենաթանկ քաղաքն է տարածաշրջանում։
226 երկրների շարքում Երևանը 156-րդն է, բայց տարածաշրջանում՝ առաջինը։ Նախորդ տարվա համեմատ մենք նահանջել ենք 15 հորիզոնականով։
Բաքուն 171-րդ հորիզոնականում է, Թբիլիսին՝ 188-րդ։
Աշխարհում ամենաբարձր ծախսերը շարունակում են պահպանվել Հոնկոնգում, Սինգապուրում և Ցյուրիխում, ինչպես նախորդ տարի: Օտարերկրացի մասնագետների համար ամենամատչելի վայրերն են Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադը և Նիգերիայի երկու քաղաքները՝ Լագոսն ու Աբուջան:
Տարբեր տարածաշրջաններում առկա քաղաքական անկայունությունը և հակամարտություններն իրենց ազդեցությունն են թողել կենցաղային ծախսերի՝ ներառյալ բնակարանների վարձավճարների և կոմունալ ծառայությունների գների վրա:
Միաժամանակ` միջազգային աշխատուժի ֆինանսական վիճակի վրա էական ազդեցություն են ունենում ինֆլյացիան և տարադրամի փոխարժեքների տատանումները: