Yandex-ը 400 աշխատակիցներով գրասենյակ է բացել Հայաստանում

Վերջին լուրերը
Yandex-ը 400 աշխատակիցներով գրասենյակ է բացել Հայաստանում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Yandex-ը՝ Ռուսաստանում ամենաարագ զարգացող կորպորացիաներից մեկը, Հայաստանում նոր գրասենյակ է բացել, որի նպատակն է համակարգել ընկերության գործունեությունը ԱՊՀ երկրներում, հայտնում է investin.am հարթակը։

Նոր գրասենյակում աշխատում է ավելի քան 400 աշխատակից։

- Advertisement -
Yandex-ը 400 աշխատակիցներով գրասենյակ է բացել Հայաստանում

Yandex-ը տեղեկատվական տեխնոլոգիաների անդրազգային ընկերություն է, որը մի քանի երկրներում ունի համանուն ինտերնետային որոնման համակարգ, ինտերնետային պորտալ և վեբ ծառայություններ: Յանդեքս որոնողական համակարգը մշակված հարցումների քանակով չորրորդն է աշխարհի որոնման համակարգերի շարքում։

Ընկերության առաջնահերթ ուղղությունը որոնման համակարգի զարգացումն է, սակայն տարիների ընթացքում Yandex-ը դարձել է մեծ կորպորացիա՝ բազմաթիվ ակտիվներով։

2016թ. սկսած ընկերությունը տրամադրում է ավելի քան 50 վեբ ծառայություն, այդ թվում՝ Yandex.Search, Yandex.Browser, Yandex.Taxi, Yandex.Disk, Yandex.Kinopoisk և այլն։

Ընկերությունը գրասենյակներ ունի Ռուսաստանի 21 քաղաքում, ինչպես նաև Մինսկում (Բելառուս), Ալմա Աթայում (Ղազախստան), Նյուբերիպորտում (ԱՄՆ), Լյուցեռնում (Շվեյցարիա), Բեռլինում (Գերմանիա), Ամստերդամում (Նիդեռլանդներ), Շանհայում (Չինաստան), Թել Ավիվում (Իսրայել):

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները