«Յանդեքսի» փոխնախագահ Տիգրան Խուդավերդյանը վարպետության դաս է անցկացրել Մատենայում, որի ընթացքում իր հարուստ փորձով է կիսվել «Leading Change» ծրագրի մասնակիցների հետ։
Ներկայացնում ենք հանդիպման ժամանակ հնչած մի քանի օգտակար խորհուրդներ ու մտքեր․
- Մարդկանց միջև խզումը մեծացնում է ընկերության գործունեության մասին տեղեկատվության պակասը:
- Կազմակերպության հաջողության համար անհրաժեշտ է այնպիսի համակարգ ստեղծել, որում յուրաքանչյուր մակարդակի կառավարիչ կկարողանա իր նմանին ընդունել աշխատանքի, որպեսզի ընկերությունում մասնագիտական որակները և արժեքներն ընդհանուր առմամբ համընկնեն:
- Մարդկանց ոգեշնչում է աշխատանքը, հետաքրքիր առաջադրանքը: Դա այն է, ինչով մարդկանց կարելի է «գնել»:
- Որոշում կայացնելու իրավունքը տրվում է ենթակային վերջինիս կողմից բաց լինելու դիմաց։
- Ստեղծելով ծառայություն պատկերացրեք, որ դրանից օգտվելու են ձեր հարազատները. սա շատ ուժեղ միջոց է պրոդուկտը սխալ ուղղությամբ չտանելու համար։
- Ընկերությունը, որը ցանկանում է ավելի մեծ հաջողություններ գրանցել, պետք է պարբերաբար փոխի մոդելը․ դա առաջացնելու է նաև ցավոտ փոփոխություններ։
- Ճգնաժամի մեջ «չփլուզվելու» համար անհրաժեշտ է սահմանել անխախտ սկզբունքներ։ Մենք որոշեցինք, որ այս ճգնաժամային իրավիճակում չենք կրճատի մեր տաղանդների քանակը՝ անկախ այլ կորուստներից։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։