YandexGPT-ն սովորել է կարճ վերապատմել մեծ տեքստերը

Վերջին լուրերը
YandexGPT-ն սովորել է կարճ վերապատմել մեծ տեքստերը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Yandex-ը սովորեցրել է իր լեզվական մոդել YandexGPT-ին (YaLM 2.0) արագ և հակիրճ վերապատմել տեքստը: Պարզապես անհրաժեշտ է հոդվածի հղումը համացանցից ներբեռնել նեյրոնային ցանց, և մոդելը կկազմի ամփոփում՝ հիմնական թեզերով, այս մասին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից։

Այժմ գործառույթն աշխատում է թեստավորման ռեժիմով 300.ya.ru ծառայությունում։

- Advertisement -
YandexGPT-ն սովորել է կարճ վերապատմել մեծ տեքստերը

Նեյրոնային ցանցը գլուխ է հանում մինչև 30 հազար նիշանոց ռուսալեզու տեքստերից։ Հիմնական թեզերի մշակման և ընտրության համար պահանջվում է մեկ րոպեից պակաս ժամանակ: Օգտատերը կարող է մեսենջերներում կիսվել կարճ ամփոփագրի հղումով:

Սակայն տեխնոլոգիան ունի նաև սահմանափակումներ, այն կարող է վերլուծել ոչ բոլոր տեքստերը։ Միաժամանակ չի նշվում, թե ինչ հատկանիշներ պետք է ունենա տեքստը, որպեսզի նեյրոնային ցանցը կարողանա վերլուծել այն։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները