Yandex ընկերությունն իր բրաուզերում ավելացրել է YouTube-ի ուղիղ հեռարձակումների՝ էկրանից դուրս ավտոմատ թարգմանության տեխնոլոգիա, տեղեկանում ենք vc.ru-ից։ Առայժմ այն հնարավոր է YouTube-ի մի քանի ալիքի համար՝ Apple, Google, TechCrunch, SpaceX, TED և այլն:
Տեխնոլոգիան թույլ է տալիս թարգմանել հինգ լեզվից՝ անգլերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն և ֆրանսերեն: Մոտ ապագայում ընկերությունը նախատեսում է սկսել ասիական լեզուների զույգերի փորձարկումը, սակայն չի նշում, թե դրանք երբ հասանելի կլինեն բոլոր օգտատերերին։
Հաջորդ քայլով նախատեսվում է հեռարձակումների և տեսանյութերի թարգմանություն ոչ միայն YouTube-ում, այլ օրինակ, Twitch-ում։
«Մենք նեյրոնային ցանցերին սովորեցնում էինք թարգմանել հեռարձակումները անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն և իսպաներեն լեզուներով: Հաջորդիվ մենք կավելացնենք եվրոպական նոր լեզուների զույգեր, ինչպես նաև չինարեն, ճապոներեն և այլն»,- ասել է Yandex և Yandex Browser հավելվածների ղեկավար Դմիտրի Տիմկոն:
Նշվում է, որ ուղիղ հեռարձակման ժամանակ մի նեյրոնային ցանցը ճանաչում է ձայնը և այն վերածում տեքստի, մյուսը կենսաչափական տվյալների միջոցով որոշում է խոսողի սեռը։ Երրորդ նեյրոնային ցանցը տեղադրում է կետադրական նշաններ և տեքստից հանում իմաստային դրվագներ՝ մասեր, որոնք պարունակում են ամբողջական միտք: Դրանք վերցվում են թարգմանության համար պատասխանատու մեկ այլ նեյրոնային ցանցի կողմից, որն անմիջապես սինթեզվում է ռուսերենով։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։