Փոփոխություններ Yandex Go-ի սակագներում և վարորդների միջնորդավճարների համակարգում

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի հայտարարության համաձայն՝ Yandex Go հավելվածում քաղաքացիներն արդեն կարող են հստակ տեսնել, թե ինչպես է գոյանում իրենց ուղևորության գինը։

Լավ նորություն կա նաև տաքսու վարորդների համար։ Yandex Go-ն նվազեցրել է գործընկեր վարորդներից պահվող վճարն այն դեպքերի համար, երբ պահանջարկի աճի պայմաններում ուղեվարձն ավելի քան երկու անգամ գերազանցում է բազային ուղեվարձի չափը։

«Ստարտ» սակագնային պլանի համար իջեցվել է ընկերության միջնորդավճարը, իսկ մյուս սակագների դեպքում այն համամասնորեն ավելացվել է։ Էական փոփոխություն է նաև այն, որ եթե Yandex Plus ծառայության հետվճարները նախկինում վճարվում էին վարորդների կողմից, ապա այժմ դրանք ամբողջությամբ կվճարի ընկերությունը։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները