Yahoo Finance-ը անդրադարձել է Երևանում կայանալիք Doing Digital Forum-ին

Վերջին լուրերը
Yahoo Finance-ը անդրադարձել է Երևանում կայանալիք Doing Digital Forum-ին
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայկական SPRING PR-ի Doing Digital Forum (DDF) անդրանիկ միջոցառումը, որի համակազմակերպիչն է Ամերիաբանկը, նախատեսված է միավորելու ոլորտի առաջատարներին՝ ուսումնասիրելու թվային փոխակերպման վերջին միտումներն ու լավագույն փորձը: Ֆորումի գլխավոր խոսնակը թվային փոխակերպման և ֆինթեքի միջազգային հանրահայտ փորձագետ Քրիս Սքիներն է։ Միջոցառումը մեծ հետաքրքրություն է առաջացրել մասնագետների ու ղեկավարների մոտ ինչպես կառավարությունից, ֆինանսական և տեխնոլոգիական էկոհամակարգից, այնպես էլ այլ ոլորտներից և մեդիաներից: Միջոցառմանը անդրադարձել է հեղինակավոր Yahoo! Finance առցանց պարբերականը:


DDF-ը տեղի կունենա 2023 թվականի ապրիլի 5-ին Երևանում։ Միջոցառման հիմնադիր, SPRING PR-ի համահիմնադիր Տաթևիկ Սիմոնյանն ընդգծել է թվային էկոհամակարգի բոլոր խաղացողների միջև մշտական հաղորդակցության անհրաժեշտությունը՝ սահուն և անխափան փոխակերպման գործընթաց ապահովելու համար. «Մենք հետևում ենք գլոբալ միտումներին և ստեղծում Doing Digital հարթակը, որպեսզի հեշտացնենք քննարկումները միտումների, բիզնեսի դինամիկայի, մարտահրավերների և հնարավորությունների մասին, որոնց այսօր բախվում են թվայնացման գործընթացում ներգրավված բոլոր դերակատարները»:

- Advertisement -
Yahoo Finance-ը անդրադարձել է Երևանում կայանալիք Doing Digital Forum-ին

«Որպես հայաստանյան ֆինանսական ոլորտում թվային փոխակերպման առաջամարտիկ՝ մենք նախաձեռնել ենք ինքներս մեզ նորովի բացահայտելու, ապահով ֆինանսական և տեխնոլոգիական միջավայր ստեղծելու հետաքրքիր ճամփորդություն` բարելավելով կյանքի որակը։ Մասնավորապես, այս միջոցառման ակունքներում լինելը և համատեղ ջանքերով Քրիս Սքիներին Հայաստան հրավիրելը ևս մեկ անգամ վկայում է, որ Ամերիան հանձն է առել խթանել Հայաստանում մտածելակերպի փոփոխությունն ու ընդլայնել թվային փոխակերպման գործընթացը», — նշել է Doing Digital Forum-ի համակազմակերպիչ Ամերիաբանկի Տաղանդների և ծառայությունների գծով տնօրեն Արմինե Ղազարյանը։

Ելույթների և պանելային քննարկումների միջոցով թվային բիզնեսի և տեխնոլոգիաների վերաբերյալ իրենց պատկերացումներով կկիսվեն ոլորտի ավելի քան 20 առաջատար մասնագետներ Սինգապուրի սոցիալական գիտությունների համալսարանից, McKinsey-ից, Forbes-ից, Visa-ից, Hexens-ից, FAST Foundation-ից, Revytech-ից, Fastex-ից, ICDT Global-ից, Apricot Capital-ից, Beta FT-ից, ինչպես նաև ՀՀ կառավարության և Կենտրոնական բանկի, SPRING PR-ի ու Ամերիաբանկի ներկայացուցիչները:

«Մենք հպարտ ենք, որ DDF-ի նորարարական գործընկերն ենք Հայաստանում։ Քանի որ Visa-ն շարունակաբար աջակցում է երկրում թվային փոխակերպման առաջընթացին, մենք ուրախ ենք փոխանցել մեր ունեցած միջազգային փորձն ավելի մեծ լսարանի։ Ուզում ենք շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին՝ քննարկումների հարթակ ստեղծելու համար, և բոլոր մասնակիցներին մաղթել արդյունավետ հանդիպումներ»,- ասել է Կովկասում Visa-ի տարածաշրջանային ղեկավար Դիանա Կիգուրաձեն:

DDF-ը նոր գաղափարներ ու տեխնոլոգիաներ բացահայտելու, մասնագիտական կապերի ձևավորման լավագույն հնարավորություններից է:

 «Թվային տեխնոլոգիաները փոխակերպում են ներդրումային ոլորտն ու նոր հնարավորություններ ստեղծում նորարարական գաղափարների մեջ ներդրումներ կատարելու համար։ Հուսով եմ՝ Doing Digital Forum-ը տեղացի և օտարերկյա մասնագետներին կտրամադրի հատուկ հարթակ՝ մտքեր փոխանակելու ու ներդրումային մշակույթը խթանելու»,- նշել է ֆորումի ներդրումային գործընկեր Apricot Capital-ի համահիմնադիր Վարդան Ամարյանը։

Հետևե՛ք բոլոր թարմացումներին և How2B-ի նորություններին՝ միանալով How2B-ի Տելեգրամյան ալիքին:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները