Y Combinator-ը դիմումներ է ընդունում Winter 2025 Batch ֆինանսավորման ցիկլի համար: Ձմեռային ցիկլը կտևի հունվարից մարտ ամիսներին՝ Սան Ֆրանցիսկոյում։
Դիմելու վերջնաժամկետը նոյեմբերի 12-ն է: Դրա համար անհրաժեշտ է դիմումը լրացնել առցանց՝ այստեղ։
Դիմումներին կհաջորդի հարցազրույցի փուլը, որոնց մի մասը կանցկացվի վիդեոկոնֆերանսի միջոցով՝ նոյեմբերին և դեկտեմբերի սկզբին:
Y Combinator-ի մասին
Y Combinator-ը ստարտափների աքսելերատոր է՝ հիմնված 2005 թվականին Փոլ Գրեհեմի, Ռոբերտ Մորիսի, Թրևոր Բլեքուելի և Ջեսիկա Լիվինգսթոնի կողմից: Տարիների ընթացքում YC-ն հասցրել է դառնալ համաշխարհային ստարտափ էկոհամակարգի առանցքային խաղացողներից մեկը:
Այս հարթակում երազում են հայտնվել բոլոր ստարտափները՝ անկախ իրենց գտնվելու վայրից: Y Combinator-ը ճանապարհ հարթել այնպիսի ընկերությունների համար, ինչպիսիք են Airbnb-ն, Stripe-ը, Coinbase-ը, Reddit-ը, Dropbox-ը և շատ ու շատ այլ ընկերություններ:
Y Combinator-ը 2005 թվականից սկսած ներդրում է կատարել ավելի քան 4000 ստարտափների մեջ: Վերջիններս ամենատարբեր ոլորտներից, երկրներից ու ազգություններից են՝ ամենատարբեր մոտեցումներով ու պատկերացումներով:
Y Combinator-ի մասին ավելի մանրամասն կարդացեք How2B-ի հոդվածում՝
այստեղ։